Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ո՞ր դեպ­քում շրջա­նա­ռու­թյու­նից հան­ված դե­ղը պետք է ոչն­չաց­նել». լրա­ցում­ներ «Դե­ղե­րի մա­սին» օրեն­քում․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Դեղերի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Նշվում է, որ նախագծերի ընդունումը նպատակ ունի լրացնել և հստակ կանոնակարգել դեղերի շրջանառության ոլորտում երեք ուղղություններում առկա իրավական բացերը՝ սահմանելով Հայաստանում չգրանցված, գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված, օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման արգելք, կանոնակարգելու հետկանչի իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև նախատեսելու արգելք օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսով կամ օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով դեղերի իրացման համար։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ «Դեղերի մասին» օրենքը, կանոնակարգելով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, 23-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել է, որ արգելվում է իրացնել Հայաստանում չգրանցված, որակի պահանջներին չհամապատասխանող, պիտանիության ժամկետն անցած, գրանցումն ուժը կորցրած ճանաչված, գրանցումը կասեցված, շրջանառությունը դադարեցված, օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Օրենքի այս հոդվածի պահանջների խախտման համար նախատեսված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, մասնավորապես՝ տուգանքի նշանակում:

Սահմանված են տուգանքի չափերը։ Սակայն դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնելիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաճախ առնչվում է մի փաստի, երբ լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու համար ՀՀ-ում չգրանցված, գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված, օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի հայտնաբերման փաստն արձանագրելիս դրանց առկայությունը փորձում է հիմնավորել «պահպանման նպատակ» եզրույթի ներքո։ Բացի դա, նշվում է՝ չնայած այն հանգամանքին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանել են պատասխանատվություն նշված խախտումները կատարելու դեպքում, սակայն նման արգելք նախատեսված չէ «Դեղերի մասին» օրենքով։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Դեղերի մասին» օրենքի 23-րդ, կառավարության 2019 թ.-ի փետրվարի 28-ի N 164-Ն որոշմամբ սահմանված իր լիազորություններն իրականացնելիս արձանագրել է դեպքեր, երբ դեղերի շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց հետո հետկանչ իրականացնող կազմակերպությունը նշված դեղն իրացրել է այլ կազմակերպության։ Արարքն իր մեջ պարունակում է հանրային վտանգավորություն, սակայն թե՛ «Դեղերի մասին» օրենքը, թե՛ ենթաօրենսդրական իրավական ակտերը, թե՛ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքն այս առումով որևէ արգելք, պատասխանատվության որևէ միջոց չեն նախատեսում։ Ավելին՝ նշված օրենքով կամ ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսված չէ, թե որ դեպքում պետք է շրջանառությունը դադարեցված կամ շրջանառությունից հանված դեղը ոչնչացնել, իսկ եթե այն ենթակա չէ ոչնչացման, ապա որ դեպքում կարող է արտահանվել կամ իրացվել։

«Դեղերի մասին» օրենքի 26րդ հոդվածը, կանոնակարգելով դեղագործական արտադրանքի ոչնչացման հետ կապված հարաբերությունները, սահմանել է՝ պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Սակայն այս հոդվածի կանոնակարգումից դուրս է մնացել «շրջանառությունից հանված (հետկանչված)» դեղերի ոչնչացման հետ կապված հարաբերությունների կարգավորումը։

«Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ դեղերի մանրածախ իրացումը դեղատներից կատարվում է դեղատոմսով և առանց դեղատոմսի: Նույն հոդվածի 8-րդ մասը արգելք է սահմանում դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի իրացնելու դեպքում, ինչն իրենից ենթադրում է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 7-րդ մասով։ Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնելիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պրակտիկայում բախվել է մի իրավիճակի, երբ դեղերի մանրածախ իրացում իրականացնող դեղատունը դեղը իրացրել է կա՛մ օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթի վրա գրված դեղատոմսի առկայությամբ, կա՛մ օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասին