Կրեմլից արձագանքել են Լուկաշենկոյի դեմ մահափորձի մասին լուրերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է այն լուրը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձ է նախապատրաստվել:
«Այո, կարող եմ»,-պատասխանել է Կրեմլի խոսնակը լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կարող է հաստատել այն, որ այս թեման իսկապես բարձրացվել է Բայդենի հետ Պուտինի խոսակցությունում:
«Ամբողջ ինֆորմացիան, որը մենք կարող էինք և ցանկանում էինք հայտնել, մենք հայտնել ենք: Ակնհայտ է, որ ծրագրերը քննարկվել են բացարձակապես հատուկ, ապակառուցողական: Սա այն է, ինչ մենք կարող ենք վստահաբար ասել: Եվ դա վկայում է մեծ վտանգի մասին»,-ավելացրել է Պեսկովը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



