Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի բանտերում 8 հազար լրացուցիչ բանտախցեր ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մինչև իր պաշտոնավարման ավարտը մտադիր է 8 հազար լրացուցիչ բանտախցեր ստեղծել երկրի բանտերում, որոնք համարվում են Եվրոպայում ամենագերբեռնվածներից մեկը։ Այս մասին նա հայտարարել է Le Figaro թերթին տված հարցազրույցում։
«Արդեն ստեղծել ենք ավելի քան 7 հազար բանտախուց։ Ես կկատարեմ իմ պաշտոնավարման ընթացքում 15 հազար բանտախուց ստեղծելու խոստումը։ Ավելի ուշ մենք կստեղծենք ևս 8 հազարը։ Այս շաբաթ կառավարությունը կներկայացնի գործողությունների պլան և կորոշի, թե որտեղ դրանք հնարավոր կլինի ստեղծել»,- հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը նաև խոստացել է, որ կկատարի իրավապահ մարմինների համար լրացուցիչ 10 հազար աշխատատեղեր ստեղծելու խոստումը:
Նրա խոսքով՝ մինչև իր պաշտոնավարման ավարտը կավարտվի ոստիկանական տեխնիկայի և սարքավորումների 50 տոկոսի թարմացումը։



