Ավտովթար՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց. վթարված ավտոմեքենաներից մեկը պատկանում է լեգենդար հայ ֆուտբոլիստին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Lexus IՏ 250 մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida եւ Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել եւ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla եւ KIA մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է Արարատ 73 լեգենդար ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



