Ապրիլի 17-ին մասնակցեցի համաթեմական ուխտագնացության Գուգարաց թեմում. Հրանտ Այվազյան
ԲԼՈԳՀրանտ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սուրբ Հովհան Օձնեցի Իմաստասեր Կաթողիկոսի շիրիմը դարեր շարունակ ուխտագնացության աստվածապարգև սրբավայր է եղել:
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց ուխտի Սուրբ և Անմահ պատարագ:
Սրբազան Հայրը հորդորեց ուխտավորներին աղոթել Հայաստան աշխարհի, հայ զինվորի համար։ Սուրբ Հովնան Օձնեցի հայրապետին բարեխոս ունենալով՝ աղոթքներում հիշել բոլոր անհայտ կորած, գերի ընկած և վիրավոր մեր բոլոր հերոսներին։
Ուխտի սուրբ պատարագից հետո առաջնորդությամբ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Գուգարաց թեմի հոգևոր դասի՝ ուխտավորների թափորը գյուղամիջից շարժվեց դեպի Սուրբ Հովհան Օձնեցու մատուռ-դամբարան։ Սրբանեսի վանքում կատարվեց հիշատակության կարգ։








1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



