Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տուգանք՝ հասարակական վայրերում, ԶԼՄ-ներով, սոցցանցերով հրապարակային հայհոյելու կամ վիրավորելու համար․ նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Այսպիսով, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172-րդ հոդվածը լրացնել այսպես․

Հոդված 172. Հրապարակային հայհոյելը

1. Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (Խուլիգանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում 100․000- 150․000 հազար դրամի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 151․000- 300․000 հազար դրամի չափով:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ բացառելու համար որակման հետ կապված հնարավոր խնդիրները և փակուղային իրավիճակները, սահմանվել է պայման, ըստ որի կատարված արարքը չպետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության  (խուլիգանություն) հատկանիշներ:

Որպես պատասխանատվության տեսակ սահմանված է տուգանքը, իսկ տուգանքի չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ իրավակիրառին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, հաշվի առնելով արարքի բնույթը և օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքները, ողջամիտ կիրառել՝ ի թիվս այլնի, նաև համաչափության սկզբունքի հստակ պահպանմամբ: Ընդ որում, տուգանքի չափի ընտրությունը պայմանավորված է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13-րդ գլխով (Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ), որտեղ նախատեսվում է կատարել հիմնական լրացումը, սահմանված պատժաչափերի հաշվառմամբ: Բացի այդ, պատժաչափի ընտրության հարցում էական է եղել նաև այն մոտեցումը, որ, հաշվի առնելով դրա առնչությունը (սակայն ոչ երբեք պաշտպանությունը) կարծիքի ազատ արտահայտման՝ սահմանադրական և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված իրավունքի հետ, պատժաչափը չպետք է լինի այնքան բարձր, որ իր բնույթով ընկալվի իբրև քրեական բնույթ ունեցող:

Նախագծով լրացվող 172-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են կարգավորումներ, որոնք նպատակ ունեն կանխելու անձի կողմից նոր այդպիսի արարքի կատարումը՝ սահմանելով առավել խիստ իրավական ներգործության միջոցներ:

Նախագծով նախատեսված մյուս նոր կարգավորումները, որոնք վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ, 261-րդ, 277-րդ, 287-րդ և 305-րդ հոդվածներին, հանդիսանում եմ լրացվող 172-րդ հոդվածի լիարժեք իրացումն ապահովող հարակից լրացումներ և փոփոխություններ:

Նշվածներից մեկով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որով հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի հետ կապված գործերով վարչական ակտերը դատական կարգով կարող են բողոքարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Այսպիսի մոտեցման նպատակն է նախ, ապահովել անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ ինչպես այս, այնպես էլ՝ վարչական դատարանում քննվող այլ գործերով դիմած անձանց (նախևառաջ՝ նկատի ունենալով վարչական դատարանի ծանրաբեռնածությունը), ինչպես նաև կանխել վարչական դատարանի հնարավոր նոր ծանրաբեռնվածությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան