Սարսափելի տեսարան. Արյունով լցված հարյուրավոր կոտրված փորձանոթներ՝ փողոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում փողոցներից մեկում տեղի բնակիչները արյունով լցված հարյուրավոր կոտրված փորձանոթներ են հայտնաբերել․ դրանք պատկանում են «Գեմոտեստ» ընկերությանը:
«Այժմ մենք ուսումնասիրում ենք իրավիճակը. Պարզում ենք, թե ինչպես, երբ և ում մեղքով են այս փորձանոթները հայտնվել փողոցում: Առայժմ, միանշանակ կարող ենք ասել, որ դրանք ուղարկվել են ուտիլիզացնելու համար»,-ասել է «Գեմոտեստ» ընկերության ներկայացուցիչ Աննա Լիսովեցը:
Նշվում է, որ մինչ որոնում են միջադեպի մեղավորներին, «Ռոսպոտրեբնադզոր»-ը սկսել է ստուգել այս միջադեպը, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել փողոցն ախտահանելու համար: Մասնավորապես, տարածքը սահմանազատել են, իսկ փորձանոթները տեղափոխվել են հատուկ աղբավայր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



