Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ հարցեր քննարկեմ․ Սեյրան Օհանյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում մոբիլիզացիայի հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանին ասել եմ․ «Սա ձեր հարցն է, գնացեք, կատարեք, հաղթեք, ուզում եք դրանից հետո ինձ տարեք 20 տարի նստեցրեք»։ Ոչ մի բան էլ չարեց։ Նա երկիրը պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ ղեկավարում է փողոցային ձևով ու ոտքի վրա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում հետ զրուցել ենք Փաշինյանի նախօրեի և իրեն առնչվող այլ հայտարարությունների մասին։

Նախօրեին Փաշինյանը հիշեցրեց մի օպերացիայի մասին և խոսեց գեներալներից մեկի որդու մասին։ Սլաքներ ուղղվեցին դեպի Ձեզ։ Շուշիի առնչությամբ էլ Փաշինյանն ասաց, որ շատ հարցեր ունի։ Ձեզ կամ Ձեր որդուն այս ընթացքում երբևէ կանչե՞լ են հարցաքննելու, որպեսզի ձեզանից իրականությունն իմանան։

Իշխանությունից ոչ մեկն ինձնից չեն փորձել բան պարզել։ Կարծում եմ, պարզելու բան էլ չունեն, որովհետև մարտական գործողություններն իրենք են ամբողջությամբ ղեկավարել, վերահսկել են իրենք։ Ես պարզապես իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, ես պատրաստ եմ տեղեկություններ տալ, որովհետև 44 օրից 40-ն այնտեղ եմ եղել։ Կարող եմ վերլուծություններ անել և տեղեկություններ տրամադրել։

Ինչու՞ են սլաքները հենց Ձեր և Ձեր որդու դեմ ուղղում։

Նրանք 2 նպատակ ունեն․ իրենց ձախողումներ ի համար փորձելու են մեղավորներ գտնել, այն մարդկանց են սլաքներն ուղղում, ովքեր այս պատերազմում պատասխանատու չեն եղել։ Քանի որ ես ամեն անգամ ստիպված եմ լինում նրանց հայտարարություններին պատասխանել և հրաժարական պահանջողների մեջ եմ, սլաքններն ինձ վրա են ուղղում։ Բայց շատ վատ է, որ իմ պատճառով փորձում են նաև մերթընդմերթ իմ ընտանիքի, տղաների վրա սլաքներ ուղղել։ Ես երբևէ որևէ քննադատության ժամանակ որևէ մեկի ընտանիքին չեմ անդրադառնում, դա սխալ է, տղամարդուն վայել չէ։

Երեկ ԱԽ-ը հրապարակեց պատերազմի օրերին նիստերից մեկի ձայնագրության որոշ հատվածներ, որոնք առնչվում էին Օնիկ Գասպարյանի հայտարարություններին։ Մտահոգիչ չէ՞, որ ներքին առճակատման համար գաղտնի տեղեկություններն է իշխանությունը հրապարակում։

Անշուշտ, մտահոգիչ է, բայց այլ բան ևս անհանգստացնող է։ Ասում են, որ ԱԽ նիստում նախատեսված չի եղել, որ ԳՇ պետը պիտի խոսի։ Պատերազմի ժամանակ, երբ չափազանց լարված իրավիճակ է ԱԽ-ում, ի՞նչ են քննարկում, եթե չպետք է խոսի, և չպետք է ներկայացնի իրադրությունը ԳՇ պետը, որը ռազմական ողջ համակարգի համար է պատասխանատու։ Երկրորդը՝ երկրի ղեկավարը, որ դառնում է գերագույն հրամանատար, պիտի ստեղծի իր ռազմակայանը և 24 ժամյա ռեժիմով 44 օրը  ղեկավարի այն, ոչ թե ԱԽ-ը, կառավարությունը, ԱԺ-ը։ Օրուգիշեր պետք է աշխատեին, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունեին։

Փաշինյանը, իր թիմակիցները վերջին շրջանում անընդհատ առաջ են տանում թեզը, թե 7 շրջանները վաղուց էին հանձնված։ Դուք պաշտպանության նախարար եք եղել, Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղե՞լ է որևէ հրահանգ, քննարկում, խոսկացություն, որ պետք է 7 շրջանները հանձնելուն նախապատրաստվել։

30 տարիների ընթացքում բանակցային բավականին լուրջ ներուժ է կուտակվել, փորձառու անձնավորություններ կան, որոնք բանակցել են փաստաթղթերի շուրջ(կապ չունի տվյալ դեպքում ինչ փաստաթղթի)։ Յուրաքանչյուր կողմ բանակցել է՝ առաջ տանելով իր երկրի շահը։ Իսկ մեր երկրի շահերը մշտապես առաջնահերթ են եղել՝ հիմնվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա։ Մնացած խնդիրները բանակցություններով պետք է լուծվեին։ Նախարարի պաշտոնը զբաղեցնելու ողջ ընթացքում երբևէ իմ ղեկավարությունից անմիջական հրաման, թե գնացեք, պատրաստվեք, շրջանները հանձնելու ենք, չի եղել։ Նման որևիցե մի ցուցում երբևէ չի եղել։ Դեռ ավելին, ես միշտ առաջ եմ տարել այն թեզը, որ պաշտպանական կառույցները, անվտանգությունը պիտի ամրապնդել։ Պետք է արագ տեմպերով Արցախն ինտեգրել Հայաստանի հետ՝ առաջնային համարելով պատմամշակութային, պատմաիրավական ենթակառույցների զարգացումը, տնտեսության ինտեգրումը և անշուշտ, պաշտպանական և անվտանգային համակարգը։ Եվ այս ամենը կատարվել է։ Որպես նախարար, իմ խնդիրը եղել է Հայաստանի և Արցախի պաշտպանության, անվտանգության ապահովումը, ինչը իրականացվել է։ 20 տարի ծառայել եմ Արցախում, որից 7,5 որպես Արցախի պաշտպանության նախարար։

Երեկ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ իր և Սամվել Բաբայանի հետ Ձեզ կրկին հրավիրում է քննարկելու պաշտպանության խնդիրները, բանակին առնչվող հարցերը։ Դուք ինչու՞ եք առաջին հրավերը մերժել և պատրա՞ստ եք այդ ձևաչափով մասնակցել քննարկմանը։

Պատերազմի ժամանակ Անդրանիկ Քոչարյանին մեկ անգամ տեսել եմ Արցախում, ասել եմ՝ զբաղվեք մոբիլիզացիայով։ Պետրոս Ղազարյանը մի անգամ զանգահարել ու ասել է, որ ուզում է անվտանգության խնդիրներն ինձ հետ քննարկել։ Ես ասել եմ՝ զբաղված եմ։ Նա տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանին ու Անդրանիկ Քոչարյանին էլ է ցանկանում հրավիրել։ Հետագայում պարզվում է, որ ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ Անդրանիկ Քոչարյանն է այդ ամենը նախաձեռնել։ Այնինչ, Քոչարյանն ինձ հետ կապ ուներ, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունեինք։ Երբ պաշտպանության նախարար եմ եղել, մենք պարբերաբար հանդիպել ենք, խնդրանքներ են եղել։

Իր խնդրանքով նույնիսկ որոշ անձանց վերականգնել եմ ծառայության, որոնք բանակից դուրս էին եկել։ Երեկ իր խոսքում Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե կրկին հրավիրում է ինձ քննարկման։ Ես զանգահարել եմ իրեն, հարցնելու, թե ե՞րբ ես ինձ հրավիրել, որ նորից ես հրավիրում։ Իմ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Եթերում ասում է, թող գա, մի հատ հարցնեմ, տեսնեմ․․․ու կենցաղային հարցեր է տալիս։ Եթե Անդրանիկ Քոչարյանի համար կենցաղային հարցերն են անվտանգության քննարկման համար հիմք հանդիսանալու, նշանակում է, որ իրենց ոչ թե անվտանգային հարցերն են հետաքրքրում, այլ ուզում են մարդկանց պիտակավորել, էլի հին-նոր անել։ Այս պարագայում, քանի որ դուք հարցը տվեցիք, օգտվելով առիթից պիտի մի քանի եզրակացություններ անեմ․ Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ քննարկեմ հարցեր։ Եթե Սամվել Բաբայանի հետ ուզում է քննարկել հարցեր, ինչու՞ նրան չի հրավիրում այդ հանդիպման, թող իրենց ուսապարկերի թիմից էլ մարդկանց ավելացնի ու քննարկի։ Եթե Անդրանիկ Քոչարյանը նախկինում ինձ հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել, հիմա նա, որպես անձնավորություն, ինձ համար գոյություն չունի այլևս։ Շատ վատ է, որ կանայք տղամարդ են դառնում, վատ է նաև, որ տղամարդիկ կանացի հատկանիշներ են ձեռք բերում։ Իսկ ինքը բամբասկոտ, կանացի հատկանիշներով անձնավորություն է, որն անդրադառնում է մարդկանց ընտանիքներին։ Ես իր ընտանիքին չեմ կպնում չէ՞։ Հիմա իրեն ասում եմ՝ դու ո՞վ ես, այ տղա, որ կպնում ես իմ ընտանիքին։ Եթե մեկ անգամ էլ փորձես, ապա եզրակացություններն այլ են լինելու։ Խոսում է կնոջ հագուստների մասին։ Թող գա մի հատ ուսումնասիրի, տեսնեմ ո՞ր շորն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա երկրագնդի վրա կամ Հայաստանում։ Իմ զանգերին չի պատասխանել ու ասել է, թե չեմ պատասխանելու մինչև չգա։ Ինքն ո՞վ է։ Անդրանիկն ինձ համար դատավո՞ր է, որ ինձ ասի, թե թող գա մեղադրանքներին պատասխանի։ Իրենք թող գնան իրենց ու իրենց ընտանիքներով զբաղվեն։ Իրենք ինձ համար հայրենասիրության, բարոյականության որևիցե նորմի համապատասխան չեն։ Եթե ինքը շարունակի, ես հրապարակավ դա կներկայացնեմ։ Այդպիսի մարդկանց հետ ես բան չունեմ քննարկելու։ Թող ստեղծեն քննիչ հանձնաժողով, որտեղ ուզում են, կգնամ ու իմ ասելիքը կասեմ։

Ի դեպ, ԱԺ-ի նախօրեի կատարողականի քննարկումից մեկ հետևություն պիտի անեմ․ դա հաշվետվություն էր խորհրդարանին, բայց կառավարության ղեկավարը 2020-ի հետ կապված 2 բառ ասաց ու իր հատկանիշներին, գործունեությանը համաձայն, սկսեց մանիպուլացիաներ անել ու իրեն արդարացնել։ Դրանից երևում է իր քաղաքականապես տգետ լինելը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խորհրդարանական ղեկավարում է, երկրի ղեկավարը խորհրդարանին հաշվետվություն չտվեց, ավելին, տեսա՞ք, թե նա ինչպես է խոսում պատգամավորների հետ։ Նա և իր թիմի շատ անդամներ ոչնչով չեն տարբերվում փողոցային, քրեական ենթամշակույթ ունեցող անձանցից։ Այսպիսի ղեկավար մեր սուրբ երկրին պետք չէ։ Այսպիսի մարդկանց հետ, որոնք անգամ գողական ժարգոնով են խոսում, ինչպե՞ս կարելի է որևէ բան  քննարկել։

Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջ