«Հրապարակ»․ Փաշինյանը խոստովանեց, որ հայկական բանակ՝ որպես ինքնուրույն միավոր, չի լինելու
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Երեկվա ելույթի կարևոր արձանագրումներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանեց, որ հայկական բանակ՝ որպես ինքնուրույն միավոր, չի լինելու, և որ Հայաստանի բանակը Ռուսաստանի բանակի ներքո է «բարեփոխվելու»։
«ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական դաշինքն է։ Քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորություններն ընդլայնելու հարցը և Սյունիքում ռազմաբազայի հենակետ ստեղծելու հնարավորությունը»,- նշեց Փաշինյանը։
Ի դեպ, երեկ նա նիստի ընդմիջումներն անցկացնում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում, քանի որ Արարատ Միրզոյանը, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ, գործուղվել է Սանկտ Պետերբուրգ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



