Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ի հայտ եկած թերությունների վերացման համար սահմանվում է ժամկետ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր նախորդ համարի «Ասֆալտ կար, ասֆալտ չկա» վերտառությամբ նյութում անդրադարձել էինք երկրի ողջ տարածքում կատարված «աննախադեպ» ասֆալտապատման աշխատանքներին, գրել էինք այն մասին, որ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ խայտառակ վիճակում են, կարծես պատերազմն այդ ճանապարհներին է եղել, այն աստիճանի քարուքանդ են դրանք։ Ընդ որում, խոսքը նաև 2019-2020 թվականներին «փռված» ասֆալտի մասին է: Ավելի վաղ «Փաստը» ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ մի քանի հարցով դիմել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից միայն վերը նշված նյութի հրապարակումից հետո (ժամկետների խախտմամբ) ստացել ենք մեզ հուզող հարցերի պատասխանները։

Մասնավորապես՝ հետաքրքրվել էինք, թե նախարարությունն ուսումնասիրություններ կատարո՞ւմ է ասֆալտապատման աշխատանքների հետ կապված, արդյո՞ք թերությունների ի հայտ գալուց հետո որոշակի պահանջներ ներկայացվում են ընկերություններին, որոնք, հաղթելով մրցույթներում, իրականացրել են այդ աշխատանքները։ Խնդրել էինք պարզաբանել նաև, թե ինչ պատասխանատվության են ենթարկվում կապալառու ընկերությունները թերի աշխատանքի համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը պատասխանել է մեր հարցադրումներին։ Նշել են, որ իրենց ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից պարբերաբար կատարվում է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի ուսումնասիրություն։

«Ճանապարհների շահագործման, նորոգման, պահպանության աշխատանքները կարգավորվում են օրենքով։ Մասնավորապես՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները՝ առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով։ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման հավելվածի 1-ի 33-րդ կետի 6-րդ ենթակետով, ինչպես նաև պատվիրատուի և կապալառուի միջև կնքվող պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերով սահմանված է, որ եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքների թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները։Վերը նշված պայմանագրերով հստակ սահմանվում են պատվիրատուի և կապալառուի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ երաշխիքային ժամկետում աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջ ներկայացնելու պատվիրատուի իրավունքը»,-նշել են ՊՈԱԿ-ի պատասխանի մեջ՝ հավելելով, որ պատվիրատուն ասֆալտապատման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման համար ողջամիտ ժամկետը սահմանում է՝ հիմք ընդունելով հայտնաբերված թերությունների վերացման համար անհրաժեշտ բարենպաստ եղանակային պայմանները։ ՊՈԱԿ-ից ընդգծում են, որ ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանի ընթացքում ճանապարհների ծածկի քայքայումն ավելի ինտենսիվ է ընթանում, ինչի հետևանքով գարնանն առաջանում է մեծ ծավալի փոսային նորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն։

«Ավելին, ձմեռային ժամանակաշրջանում հաճախ առաջանում են նաև անհամեմատ փոքր ծավալի փոսեր, որոնք նորոգվում են ըստ անհրաժեշտության։ Ելնելով կատարվելիք աշխատանքների մեծ ծավալից և գարնանային անձրևների հաճախականությունից՝ փոսային նորոգման աշխատանքները կարող են իրականացվել մինչև մայիսի վերջ»։ Կրկին մեջբերում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները՝ առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով։

«Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանն ավարտվել է ապրիլի 1-ին, իսկ ձմռան ժամանակահատվածի ավարտից հետո ճանապարհների վիճակի ուսումնասիրությունները չեն ավարտվել, ուստի 2019, 2020 թվականների ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից պայմանագրերով նախատեսված պարտականությունների չկատարման կամ թերի կատարման ծավալների, նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ նախատեսելու վերաբերյալ տեղեկատվություն կարող ենք տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո»,-ասված է հարցման պատասխանի մեջ։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Տղամարդը սպանել է կնոջը՝ նրա ավելորդ քաշի պատճառովԱվետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Ուռուցքի տեսակներ, որոնք շատ ագրեսիվ են աճում. տեղեկատուՆեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Երիտասարդ 20-ամյա կինը կացնnվ սպանել է տատիկին«Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր Ավետիսյան26-ամյա տղամարդը կոմայի մեջ ընկնելուց հետո տեսել է իր ապագանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը ԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ