Արխանգելսկում փորձարկման ժամանակ հրթիռի մի կտոր ընկել է բնակելի տան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեւերոդվինսկի մերձակայքում «Նենոկսա» զորավարժարանում հրթիռի փորձարկման ժամանակ մի կտոր ընկել է բնակելի շենքի վրա: Ըստ ՏԱՍՍ-ի, տուժածներ չկան:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, շենքում հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարել են: Վնասվել են չորս բնակարաններ եւ շենքի տանիքը: Բնակիչներին անհապաղ տարհանել են:
Սակայն Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Սերգայի տեղեկացմամբ, դեկտեմբերի 15-ին Հյուսիսային նավատորմն ու ՊՆ-ն հրթիռ չեն արձակել: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ թեւավոր հրթիռն ընկել է «Մեքենաշինություն» կազմակերպության կողմից փորձնական արձակման ժամանակ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



