Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր տարվա հեքիաթը նրա հետ, ասես, իրական է դառնում. Սուրեն Առուստամյանը՝ իր դստեր մասին

ԼԱՅՖ

Դերասան Սուրեն Առուստամյանի ընտանիքի համար ձմեռն արեւային է՝ շնորհիվ փոքրիկ Արեւիկի: Life.panorama.am-ին երջանիկ հայրիկը պատմել է, որ հենց 7 ամսական Արեւիկի շնորհիվ մոտեցող ամանորյա հեքիաթը ավելի ոգեւորիչ է թվում.

«Աղջիկս իր արեւային տրամադրությամբ, ժպիտով ամեն օր մեր տանը մեծ աշխուժություն է բերում, անգամ Նոր տարվա հեքիաթը նրա հետ, ասես, իրական է դառնում: Մենք ասես չզգանք ձմեռվա ցուրտը, Արեւիկն էլ, ասես, սիրում է ձմեռը»,- պատմել է Սուրեն Առուստամյանը:

Դերասանի խոսքերով՝ Արեւիկը օրեր առաջ առաջին անգամ ձյուն տեսնելով, իրենից անկախ, շատ է ուրախացել. «Երբ տեղաց առաջին ձյունը, մենք նրան մոտեցրինք պատուհանին եւ պետք է ասեմ, որ նա շատ աշխույժ ու զարմացած իր փոքրիկ աչուկներով նայում էր, թե ինչպե՞ս է ձյուն գալիս. բնության այդ հրաշքին մեր փոքրիկը շատ լավ արձագանքեց»,- մեզ հետ զրույցում նշել է Սուրենը:

Փոքրիկ Արեւիկը արդեն հանում է իր առաջին ատամիկները. «Արեւս արդեն հանել է իր առաջին ատամիկները, նա ծնված օրվանից ժպտում է բոլորին, բայց եւ ուզում է անընդհատ մեր գրկում լինել, հասկացնել է տալիս, որ իրեն գրկենք ու ման տանք»,- մեծ  ոգեւորությամբ պատմում է դերասան  հայրիկը:

Ի դեպ, Սուրեն Առուստամյանը նշեց նաեւ, որ 9-ամյա որդին փոքրիկ քույրիկին շատ ջերմ է վերաբերվում. «Ոչ մի օր որդուս կողմից խանդի դրսեւորումներ չի զգացվել, հենց դպրոցից վերադառնում է տուն, առաջինը քույրիին է գրկում, անպայման ասում, որ շատ է կարոտել, իսկ դասերը պարապելուց հետո էլ խաղում է Արեւիկի հետ: Դեռ մեր աղջիկը չէր ծնվել, երբ ես եւ կինս նախապատրաստել էինք Հայկին, որ փոքրիկ քույր է ունենալու, որին պետք է պաշտպանի եւ անսահման սիրի, իսկ այսօր մեր հասուն որդին հենց այդպես էլ վարվում է, հատկապես, երբ տեսնում է, որ իմ եւ մայրիկի սերը եւ ուշադրությունը նրա հանդեպ չի պակասել»:

Ի դեպ, Սուրեն Առուստամյանը նշեց նաեւ, որ իրենց տանը Ձմեռ պապիկին արդեն նամակ են գրել. «Տղաս արդեն նամակ գրել է Ձմեռ պապին, իսկ ես անձամբ եմ զանգել նրան ու իմ նվերի մասին ասել»,- ժպիտով պատմել է դերասանը:

Ինչպես շատ արտիստներ, Սուրենն էլ Ամանորին տանը չի լինի. «Իհարկե, ցավոք, բայց անհրաժեշտաբար արդեն 10 տարուց ավելի է, ինչ Նոր տարվա գիշերը տանը չեմ լինում, թեպետ հաջորդող օրերին ընտանիքիս կողքից չեմ բացակայում»,-նկատել է նա:

Հաջորդ տարվա համար Սուրեն Առուստամյանը մի շարք ծրագրեր ունի, 2016-ին կներկայանա երկու նոր ֆիլմերում, որոնց մասին, դերասանը դեռ իրավասու չէ հայտնել, բացի այդ, Սուրենին նոր տարվա ընթացքում կտեսնենք նոր ներկայացման մեջ: Իսկ մեր այն նկատառմանը, թե կինը ե՞րբ կվերադառնա աշխատանքին, Սուրեն Առուստամյանը պատասխանեց.

«Կինս հիմա ամենամեծ աշխատանքն է անում՝ մեծացնելով մեր երկու հրաշքներին, բայց եթե հարմար առաջարկ լինի, որը չի խանգարի փոքրիկին մեծացնելու հարցում, իհարկե, կհամաձայնի»:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում