Չինաստանում գործարկվել է ուղտերի համար աշխարհում առաջին լուսացույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում գործարկվել է ուղտերի համար աշխարհում առաջին լուսացույցը: Լուսացույցը տեղադրվել է Մինշա լեռան վրա եւ Դունհուան քաղաքում գտնվող Կիսալուսնի աղբյուրի մոտ, հայտնում է NYP-ն:
CNN-ի տվյալներով՝ վերջին տարիներին հյուսիս-կենտրոնական Գանսու նահանգի տարածքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Ուղտերով շրջագայությունները հատկապես գրավիչ են այցելուների համար, ովքեր այժմ նոր լուսացույցերի շնորհիվ ապահով կլինեն խորդուբորդ ճանապարհներին։
Սարքն ունի ազդանշաններ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ուղտերի համար, որոնք շարժվելիս կանաչ են դառնում, իսկ կանգ առնելիս՝ կարմիր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



