Հետպատերազմյան շրջանում առաջադրանքը խմբագրվել է. Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍտեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Հարգելի հայրենակիցներ, վերջերս համացանցում լայն հնչեղություն է ստացել Ազատամարտիկներ փողոցի նախկին գյուղատնտեսական քոլեջի ապամոնտաժման ծրագիրը:
Թյուրընկալումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով պարզաբանում ենք՝ դեռևս մինչև 2020թ-ի աշունը, մասնագետ-փորձագետների գնահատմամբ, շենքը գտնվում էր վթարային վիճակում:
Առաջադրանքի համաձայն վթարային շենքը պետք էր ապամոնտաժել և և նրա տեղում կառուցել պուրակ, բայց դրա վերաբերյալ որևէ ծրագիր չէր քննարկվել ու ընդունվել:
Հետպատերազմյան շրջանում առաջադրանքը խմբագրվել է՝ ապամոնտաժվում է վթարային շենքը և հարթեցվում տեղանքը:
Տարածքի հետագա պլանների կամ այլ նախագծի քննարկման արդյունքում հանրությանը անպայման կտեղեկացնենք»:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



