Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ի ապաշնորհ քաղաքականության հետևանքով էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և դա ի նպաստ մեզ չէ․ Ռուբեն Մելքոնյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Tert.am-ը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերութունների ներկայիս մակարդակի և դրա՝ արցախյան հիմնախնդրի վրա ազդեցության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանի ապաշնորհ քաղաքականության հետևանքով էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և այդ ընթացքը ամենևին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

-Պարո՛ն Մելքոնյան, ռուս-թուրքական հարաբերություններում նկատելի է մերձեցում, և դա անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև կայացած հեռախոսային զրույցում էլ անդրադարձ է եղել հիմնախնդրին։ Ձեր տպավորությամբ հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքավորում ունեն նրանցից յուրաքանչյուրը։

-Կատարվել է Թուրքիայի տարիների ընթացքում ունեցած երազանքը՝ դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում միջնորդներից մեկը։ Հիմա նա ինչ-որ առումով մասնակից է բանակցային գործընթացում, և նրա նպատակները որոշակիորեն իրականացել են։ Բայց նաև պետք է փաստենք, որ Թուրքիայի մասնակցությունը արցախյան հակամարտության բանակցային գործընթացին դե յուրե ամրագրում չունի՝ չնայած, որ դե ֆակտո նա այս կոնֆլիկտի մեջ կա, և դա դրսևորվում է նաև ռուս-թուրքական տարբեր բանացություններում, կողմերի հեռախոսազրույցներում և այլն։ Ամեն դեպքում, դա իրավաբանորեն ամրագրված չէ։ Հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ինչքան էլ հիմա քաղաքականապես գրեթե գոյություն չունի, բայց իրավական առումով այն միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է և շարունակում է այդպիսին մնալ։

Ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ես երկու դիտակում կանեմ։ Առաջինը՝ մենք պետք է ֆիքսենք, որ այդ հարաբերությունները, իհարկե, միշտ էլ գտնվում են հակասությունների ծիրում, որովհետև քաղաքական առումով ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես կոնֆլիկտային են, բայց ֆենոմենալ է, որ կա ռուս-թուրքական տնտեսական շահերի համընկնում, որը մշտապես զուգահեռ ընթանում է քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերությունները շահերի և տարաձայնությունների միասնություն են, և մենք պետք է դրանց այդ դիտանկյունից էլ նայենք։

Դրա դրսևորումը մենք տեսնում ենք նաև Ղարաբաղյան հակամարտությունում․ Ռուսաստանի համար Թուրքիայի և՛ մասնակցությունը, և՛ ներկայությունը հակամարտությունում բնականաբար ոչ ցանկալի է, բայց ստեղծված իրավիճակում Թուրքիան դարձել է Ռուսաստանի առնվազն զրուցակիցը։ Հեռախոսազրույցներ են լինում նախագահների, արտգործնախարարների մակարդակով, որոնց առանցքում հիմնախնդիրն է, և այն դարձել է երկու երկրների հարաբերություններում կարևորագույն առանցքներից մեկը։

Երկրորդ դիտարկումս այն է, որ Թուրքիան, հատկապես վերջին տարիներին փոխել է իր «քաշային կատեգորիան», ունի ավելի մեծ հնարավորություններ, ավելի մեծ ներկայացվածություն աշխարհի, տարածաշրջանի քաղաքական կյանքում և բնական է, որ այն զսպման մեխանիզմները, որ Ռուսաստանն ուներ Թուրքիայի հանդեպ տարիներ առաջ, հիմա որոշակիորեն փոխվել են։ Բնական է՝ խոսքը ռազմական բաղադրիչի մասին չէ, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի համար անհասանելի մրցակից է։ Քաղաքական այլ բնագավառներում ռուս-թուրքական հարաբերությունների շփման մեխանիզմները փոխվել են և պարզ է, որ դա պետք է դրսևորվեր նաև ավելի տեսանելի քաղաքական տիրույթում։ Հիմա ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, խոսում է այն մասին, որ այդ երկու երկրների՝ միմյանց հետ շփվելու, միմյանց վրա ազդելու, միմյանց ճնշելու և միմյանց հետ համագործակցելու խաղի կանոններն ու ոճն են փոխվել։ Այսինքն՝ այն հին պատկերացումները, որ «Ռուսաստանը չի թողնի, որ Թուրքիան սա անի», պետք է սրբագրենք։ Խոսքը այլ Թուրքիայի մասին է, որը շատ առումներով, շատ հարցերում առաջ է քաշել իր ներկայացվածության մակարդակը, և դրա հետ աշխարհը, և այդ թվում, Ռուսաստանը, ստիպված է հաշվի նստել։

-Ձեր ասածից ենթադրե՞նք, որ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք է։ Իսկ դրան չեն նպաստե՞լ հայաստանյան իշխանությունները։

-Բնական է, որ Հայաստանի վարած, մեղմ ասած, ոչ գրագետ քաղաքականությունը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել ոչ միայն մեզ համար՝ էականորեն անդրադառնալով մեր քաղաքական իմիջի, մեր սուբյեկտայնության վրա, այլև՝ ազդել տարածաշրջանային իրողությունների վրա։ Դրանց մեջ ռուս-թուրքական հարաբերություններն ամենացայտուն օրինակներից են։ Այն բացահայտ, վատ քողարկված հակառուսական տրամադրությունները, որ կային իշխանության ներսում, դրա պատճառն են․ այն շրջանակները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են հակառուսական քարոզչությամբ, հիմա տիրապետում են լծակների իշխանության մեջ և նրանք են երբեմն պատասխանատուները հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի։ Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ այդ հարաբերությունները չեն կարող լինել նորմալ, և իրականում հայ-ռուսական հարաբերություններում շարունակ արձանագրվում են խնդիրներ Հայաստանի մեղքով, իսկ դա ազդում է տարբեր քաղաքական գործընթացների վրա։

Այսինքն՝ ես կողմ եմ առաջին հերթին մեր մեղքերը, մեր սխալները մեր մեջ փնտրելուն, նոր անցնելուն դաշնակիցներին, հարևաններին, հակառակորդներին, թշնամիներին և այլն։ Այնպես որ, այո՛, Հայաստանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և այդ ընթացքը ամենևին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

-Պարոն Մելքոնյան, հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում մենք ի՞նչ կարող ենք կորցնել ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման արդյունքում։

-Թուրքիայի նպատակները Արցախի հարցում, երևի թե, շատերին է հայտնի։ Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հիմնախնդրի բանակցություններին չի կարող որևէ դրական տարր մտցնել։ Սա նաև լրացուցիչ հոգս ու մարտահրավեր է Ռուսաստանի համար, որը փորձելու է ինչ-որ կերպ գոնե զսպել թուրքական ախորժակը՝ կապված Հարավային Կովկասի հետ։ Թուրքիայի ներգրավումն արցախյան հակամարտությունում ունենալու է շարունակական բացասական հետևանքները։ Դրանցից առաջինը, և որը հիմա մենք տեսնում ենք Թուրքիայի դե ֆակտո և երբեմն դե յուրե ներկայությունն է Հարավային Կովկասում, օրինակ` Աղդամում (թուրքական զինված ուժերի ներկայությունը մոնիթորինգ անելու անվան տակ-Ռ․ Մ)։ Տեսանելի է նաև մեր սուբյեկտայնության կորուստը․ չկա, օրինակ, արցախյան հարցի շուրջ, օրինակ, հայ-թուրքական որևէ բանակցություն, որևէ քննարկում, բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք ռուս-թուրքական բանակցություններ, հանդիպումներ, որոնց առանցքն են Հայաստանը, հայ ժողովրդի ճակատագիրը, Արցախը և այլն։ Այսինքն՝ փոխվել է նաև կոնֆիգուրացիան։ Նորից՝ ինչպես 100 տարի առաջ է, մեր հարցերը քննարկվում են առանց մեր մասնակցության։ Սա էլ առաջին բացասական հետևանքներից է, որ Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությունում առաջ է բերել։

-Չնայած Ձեր խոսքում ներկայացրիք, որ փոխվել է աշխարհաքաղաքականությունը, ըստ այդմ, Ռուսաստանի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ, բայց կուզեի Ձեր կարծիքն իմանալ՝ կա՞ն «կարմիր գծեր», որոնք Ռուսաստանը թույլ չի տա, որ Թուրքիան անցնի։

-Բնականաբար դրանք կան, որոնք առնչվում են Ռուսաստանին որպես գերտերություն։ Ռուսաստանը փորձելու է պահպանել տարածաշրջանում ավանդական ընկալումները ազդեցության բաժանման առումով։ Այսինքն՝  դա այն է, որ Թուրքիան այս տարածաշրջանում չի կարող ունենալ Ռուսաստանի հետ հավասար ազդեցություն և ներկայացվածություն։ Այստեղ ես տեսնում եմ նաև որոշակի քաղաքական առևտրի բաղադրիչ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում, մենք տեսնում ենք, որ չի վերաբերում միայն Հարավային Կովկասին, Արցախին․ ինչ-որ մի բան Ռուսաստանը զիջում է այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում ինչ-որ բան զիջում է Թուրքիան։ Այսինքն՝ Թուրքիայի ներխուժումն այս տարածաշրջան նրան հնարավորություն է տալիս քաղաքական առևտրի մեջ ունենալ նոր գործիքակազմ բանակցելու, ինչ-որ զիջումների հասնելու։ Այս առումով, Ռուսաստանը ենթադրում եմ, փորձելու է պահել «կարմիր գծերը»։ Իսկ թե ինչքանով կստացվի, բարդ է ասել, բայց մենք պետք է հասկանանք մի հանգամանք, որ Ռուսաստանը բացի մեր ռազմավարական դաշնակիցը լինելուց, նաև գերտերություն է՝ գերտերությանը բնորոշ ատրիբուտիկայով՝ ազդեցություն, ներկայացվածություն և նաև որոշակի սահմանների պահպանում, որի խախտումը այլ պետությունների կողմից ուղղակի պատժվում է գերտերությանը բնորոշ մեթոդներով։

-Պարոն Մելքոնյան, արդյոք մեր գնացքն արդեն գնացե՞լ է, թե՞ կարող ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման արդյունքում փոխել իրավիճակն ի շահ մեզ։

-Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ասելը, որ «մեր գնացքն արդեն գնացել է», այնքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկության պատմությունը հարուստ է բազմաթիվ օրինակներով, երբ կործանված պետությունները ոչ միայն ոտքի են կանգնել, այլ նաև՝ զարգացել են։ Օրինակ՝ նույն Գերմանիան Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո կործանված, փլուզված պետությունից դարձավ զարգացած և Եվրոպայի լոկոմոտիվ համարվող երկրներից մեկը։ Բազմաթիվ այլ օրինակներ կարելի է բերել։ Ցավոք սրտի, Հայաստանն իր այս նորանկախ փուլում հասել է որոշակի կայունության, որը նաև հիմք էր հետագա զարգացման։

Մենք կորցրեցինք հնարավորությունը, պատմության և պետության կայացման առումով մի քանի տասնամյակ հետ շպրտվեցինք և պետք է սկսենք որոշակի զրոյական կետից կայացնել մեր պետությունը, այդ թվում, մեր արտաքին քաղաքականությունը։

Բայց ուզում եմ լինենք լավատես։ Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որ Հայաստանը նույնիսկ կորցել է պետականությունը, և կրկին վերականգնել է այն։ Ուղղակի ցավալին այն է, որ անցյալի դասերը մեզ համար չեն դառնում ուղենիշ, և մենք շարունակ կրկնում ենք սխալները և հայտնվում ենք այսպիսի իրավիճակում։ Հույս ունենամ, որ այս անգամ էլ մենք կարողանալու ենք հաղթահարել և բռնել զարգացման ուղին։ Դրա համար պետք են համապատասխան գիտելիքներ, համապատասխան մոտեցում, որոնք անհամատեղելի են այսօրվա իշխանության, այսօրվա քաղաքական մտածողության հետ։ Հայաստանն ունենալու է նորից հնարավորություն շտկելու իր մեջքը, ոտքի կանգնելու, բայց միակ ու առաջին պայմանը լինելու է այն, որ դա Հայաստանն անելու է առանց այս իշխանության։ Այս իշխանության գոյությամբ Հայաստանը որևէ շանս չունի առաջ գնալու, որովհետև այս իշխանությունը նշանակում է ապազգային մտածողություն, անգրագետ մոտեցում և նշանակում է ապաշնորհ քաղաքականություն։

«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է «Ինտերի» մեկնարկային կազմը Լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագրի ժամկետը Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ներմուծումից ամենաշատ կախված երկրների շարքում է ՀՀ-ն շարունակում է գրանցել գյուղատնտեսական արտադրության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում Մեսսին փոխել է մարզումային ծրագիրը ԱԱ-2026-ին պատրաստվելու համար Միրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Նազելի Բաղդասարյանը կգործուղվի Բելգիա Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է Ձյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 5-ից 9-ին Ողբերգական դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ձախողվել են․ Axios Պեկինը կոչ է արել Տոկիոյին խորապես վերանայել իր ռազմական ագրեսիայի պատմությունը Եկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Վրաստանը ՌԴ-ին է արտահանձնել 1 քաղաքացու, ՌԴ-ն` Վրաստանին Ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԱրևմուտքում կանխատեսել են ուկրաինական հակամարտության ավարտի ամսաթիվը Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՍյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին Եվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանՊակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը Հանրապետությունում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին սաստիկ բուք է Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ԱՀԿ փորձագետները քաղցկեղի բոլոր դեպքերի երեք հիմնական պատճառ են բացահայտել «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԱյժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները Վթարային ջրանջատում կլինի Պետդումայում մեկնաբանել են Կրասնոյարսկի դպրոցում տեղի ունեցած հարձակումը Բացահայտվել է քաղցկեղի ագրեսիվության բարձրացման գործոն Սպիտակ տունը բացահայտել է Հնդկաստանի հետ կնքված 500 միլիարդ դոլարի գործարքի մանրամասները ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ ՎարդևանյանՎավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներից