Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ամոթն ու պարտությունը պետք է հաղթահարել, տղերքը հանձնվելու իրավունք չեն տվել․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուրս ունի իր պաշտամունքները՝ մարդիկ ու երևույթներ, որոնք անթերի են նրա աչքերում՝ մեր ծնողները, երեխաները, մենք ինքներս։ Պետության ու ազգի դեպքում մեզ համար պաշտամունքի օբյեկտներ են եղել և կան եկեղեցին, մշակույթն ու ամենակարևորը՝ բանակը։ Երբեմն, իհարկե, մեր սերն ու անվերապահ, որքան է այս բառը կորցրել իր արժեքն ու նշանակությունը մեզանում, հավատամքը ճիշտ չի դրսևորվել։ Ամեն հարմար առիթով, ամեն տեղ մենք գլուխ ենք ջարդում, որ բազմադարյա պատմություն ու մշակույթ, ավանդույթներ ու սկզբունքներ ունեցող ազգ ենք, բայց երբեմն սարսափելիորեն անտեղյակ ենք այդ նույն պատմությունից, ավանդույթներն ու արժեքները վաղուց արդեն այլ կերպ են մեկնաբանվում մեզանում, և ամենացավալին՝ այդ անտեղյակությունը, երբեմն նաև քաղքենիությունը հանգեցնում է նույն սխալների կրկնությանը, որոնք կատարել են մեր նախնիները տարիներ կամ դարեր առաջ։ Մշակույթը դարձրել ենք մատի փաթաթան՝ գլուխ գովելու իմաստով, բայց այնքան ենք հեռացել այդ նույն մշակույթից, այնքան օտարացել, էլ ասելու չի։

Մշակույթը հայ գրականությունից մի քանի հեղինակի ծանոթ լինելը կամ էլ Հայաստանի տարածքում պատմամշակութային կոթողներ այցելելը չէ: Այն ավելի խորքային իմաստ ունի, այն պետությունը, ազգը ճանաչելի դարձնողն է, նաև մեր լավագույն որակներն ինքներս մեզ ի ցույց դնողը: Հազարավոր ազգեր երանի կտային ունենալու մշակութային այնպիսի ժառանգություն, ինչպիսին մեզ են ավանդել, մնում է կարողանալ այն ճիշտ օգտագործել՝ մեզ աշխարհին ավելի ճանաչելի ու ընկալելի դարձնելու համար: Վերջին տարիներին, մասնավորապես՝ Արցախյան առաջին պատերազմից հետո մեր պաշտամունքը բանակն էր՝ մեր հոգածության, ուշադրության, հպարտության, անվերապահ աջակցության կենտրոնում բանակն ու զինվորն էր։ Բանակի մասին գրելիս մեծ համարձակություն էր պետք, հանկարծ և չգրես մի բան, ինչը կարող է կա՛մ ճշմարիտ չլինել, կա՛մ էլ որևէ կերպ վնասել զինված ուժերին ու զինվորի արժանապատվությանը։ Հիմա... Իսկ հիմա ամեն ինչ այլ է։ Հիմա բոլորն են գրում բանակի մասին, ու, ավաղ՝ նրա չլինելիության, նրա «անկարողության»։

Ինչ ցավալի է այս տողերը գրելը։ Զինվորին մեր հասարակության մեջ լրիվ այլ աչքով էին նայում, հիմա էլ են նույն քաղցր աչքով նայում, ամեն մեկն իր մեջ շնորհակալ լինում, որ գոնե նա վերադարձել է պատերազմից։ Չեմ մոռանում՝ ուսանող էի, դասի էի գնում առավոտյան, ավտոբուսի կողքով զինվորներին տեղափոխող մեքենա էր ընթանում, մեկ էլ մի կին վարորդին «հրահանգեց»՝ վարպե՛տ, դուռը բացիր ու մի քիչ ավելի մոտ գնա զինվորական մեքենային։ Բոլորս զարմացած կնոջը նայեցինք, մեկ էլ նա պայուսակից տոպրակ հանեց՝ մեջը լիքը կոնֆետ ու ավտոբուսի բաց դռնից այն նետեց զինվորներին։ Մի ուրիշ անգամ անծանոթ մի մարդ վճարեց զինվորի ուղեվարձը նրա փոխարեն, ասաց՝ միասին ենք, տղան կիջնի մյուս կանգառում։ Ու այսպես ամեն անգամ։ Ոչ մի թթու խոսք բանակին, վստահություն պաշտպանական գերատեսչության հանդեպ, եթե անգամ քննադատություն, ապա այն պետք է հիմնավորված լիներ: Հիմա այլ իրականություն է՝ գրեթե զրոյական վստահություն ՊՆ-ի, նրա տարածած հաղորդագրությունների, նրա ղեկավար կազմի նկատմամբ։ Ինչո՞ւ այսպես ստացվեց:

Իսկ ի՞նչ էր պետք մարդկանց հատկապես նոյեմբերի 9-ից հետո՝ ճշմարտացի խոսք, հոգատարություն, բացատրություն, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ինչո՞ւ շատ հարցեր պատերազմի փաստացի ավարտից և, ներեցեք անձնական որակման համար, բայց խայտառակ, ստորացուցիչ, անհասկանալի և ամոթի համաձայնագրի ստորագրումից հետո այդպես էլ լուծում չեն ստանում, օրինակ՝ ինչո՞ւ այդքան հեշտ, պայմանավորված օր ու ժամին Մոնթեի ծննդյան օրը նրա իսկ ազատագրած Քարվաճառը թշնամուն հանձնեցինք, մինչդեռ մեր գերիները մինչ այսօր շարունակում են կյանքի պայքար մղել ոչ բարով հարևան, այո՛, թշնամի երկրի բանտերում։ Իրենց սիրասուն որդիներին կորցրած ծնողներն են ամեն անգամ գալիս ձեր դուռը, այն դուռը, որը մի ժամանակ Հայաստանի հպարտ քաղաքացին իրավունք էր ստացել անգամ ոտքով բացելու, բայց այժմ այդ դռները յոթ կողպեքով փակ են նրանց առաջ: Նրանք ձեզանից փող կամ օգնություն չեն մուրում, միայն մեկ լուր իրենց գերեվարված և անհետ կորած զինվորների մասին: Նրանք են ձեր դուռը գալիս այն դեպքում, երբ դուք ամենօրյա կապի մեջ պետք է լինեիք նրանց հետ, բացատրեիք, ասեիք, խոսեիք, թե ինչու մինչև հիմա իրենց որդիները չեն վերադարձել, ինչու նրանց մարմինները չեն հայտնաբերվել։

Երբ լրանում է երիտասարդի 18 տարին, պաշտպանական գերատեսչությունն առանց մեկ օր ուշացնելու ծանուցագիր է ուղարկում ապագա զինվորին՝ ներկայացեք զինկոմիսարիատ։ Այնուհետև նրան զորակոչում է բանակ։ Ամեն քայլ արվում է առանց մեկ րոպե ուշացման։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն ճշտապահությամբ չեք կատարում ձեր պարտականությունը ծնողների հանդեպ, որոնք ձեզ վստահել են ամենաթանկը՝ իրենց որդիներին։ Ինչո՞ւ եք կողպում նրանց առաջ դռները, իսկ հետո էլ «թռնում» ուղղաթիռով։ Ինչո՞ւ չեք տալիս նրանց հուզող մեկ հարցի պատասխանը՝ ո՞ւր են մեր որդիները, ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Թե երբ և ինչ հանգուցալուծում կունենա այս մղձավանջը, որևէ մեկս հստակ ասել չենք կարող։

Ամեն դեպքում այս «պատերազմը» դեռ երկար տարիներ կշարունակվի մեր մեջ, մեր ընտանիքներում՝ մեր իրական ոսկե երիտասարդների ու Արցախի մասին ուրախ ու տխուր հիշողություններով: Ապրել, որովհետև ողջ ես, ընթանալ կյանքի հոսանքով, բարդ է, բայց դա անհրաժեշտություն է։ Ընկրկելու տեղ չունենք, իրավունք ևս, այս ամոթն ու պարտությունը պետք է հաղթահարել, հեշտ չի լինելու, բայց անմահացած, մեր կողքին ապրող հերոսացած տղերքը գոնե ինձ հետքայլ անելու իրավունք չեն տվել:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին