Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ երկիրը սիրում եմ պարտված, հաղթանակած, տխուր, աղքատ, հարուստ․ սա իմ ազգն է».Անաիս Սարդարյանի «Կամավոր» ներկայացման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

ԼԱՅՖ

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ֆոյեից բեմ բարձրանալու համար դերասանուհի Անաիս Սարդարյանից ամիսներ պահանջվեցին: Պատերազմի առաջին օրերից ի վեր թատրոնը մոտ երկու ամիս Անաիսի և նրա կամավորական թիմի համար երկրորդ տուն էր դարձել․ միասին օգնություն էին հավաքագրում, հոգնում, հուզվում և վերապրում յուրաքանչյուր արցախցու պատմությունը լսելիս:

Այդ օրերին դերասանուհու թիմի անդամները պատմում էին, որ նա ցավում էր յուրաքանչյուր կորստի համար, ուրախանում՝ յուրաքանչյուր արցախցու ծննդի լուրը լսելիս: Պատերազմի ավարտից ամիսներ անց Անաիսը որոշել է իր վերապրած ու լսած պատմությունները հավաքագրել ու լսելի դարձնել ավելի լայն զանգվածի համար: Tert.am Life-ը ներկա է եղել դերասանուհու «Կամավոր» կոչվող ներկայացման առաջնախաղին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել նրա հետ:

Ներկայացման ընթացքում Անաիսը հուզվեց ու հուզեց, ծիծաղեց ու ծիծաղեցրեց ներկաներին պատմելով, օրինակ, թե ինչպես են օգնություն տրամադրողներից Նարինեն և Գրիգորը, գրեթե, բաժանվել, քանի որ ինքը մարդկանց անունները լավ չի հիշում և Գրիգորի հետ խոսելիս պատմել էր Նարինեի ու Սարգսի մասին, մինչդեռ իրականում նկատի ուներ հենց Գրիգորին:) Դերասանուհին կատակեց, որ մարդկանց անունները չհիշելն իր մոտ ժառանգական է, մայրը մինչև հիմա իրենց տարիների հարևանի անունը սխալ է ասում:

Դերասանուհու խոսքով՝ ներկայացման անվան շուրջ երկար չեն մտածել, պատմություններն իրական էին, անվանումը՝ ևս: Ներկայացումը սկսվում է թատրոնի ֆոյեի համար սովորական դարձած իրավիճակով. Անաիսը վազվզում է, հրահանգներ տալիս թիմի անդամներին, հանկարծ մի ձայն հուշում է, որ պատերազմն ավարտվել է, դերասանուհին կարող է հանգստանալ: Հետո նա սկսում է պատմել անհավանական թվացող պատմություններ, որոնք, նրա հավաստմամբ, իրական են:  

Ներկայացման ընթացքում Անաիսը ոչ միայն վերապրեց 2020 թվականի պատերազմը, այլև հետ գնաց 90-ականներ, վերհիշեց, թե ինչպես էր ժամանակին «դարձել» իրենց տան հեռակառավարման վահանակը, որովհետև այն ժամանակ հեռուստացույցի ալիքները փոխելու համար պետք էր հասցել սարքի մոտ:

Ըստ Անաիսի՝ ներկայացումից առաջ հուզված էր, բայց ոչ թե երկար դադարից հետո կրկին բեմ բարձրանալու, այլ իր վերապրածը բարձրաձայնելու համար:

«Փորձերի ժամանակ հուզվել եմ, վերապրել պատմությունները, կարծում եմ՝ ներկայացումը երկար չեմ խաղա, ֆիզիկապես չեմ կարող: Իսկապես, սա ներկայացում չէ, պատմություններ են, որոնք հավաքվել էին իմ մեջ, որոնց մասին պետք է բարձրաձայնեի: Տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանը որոշեց, որ այս ամենը պետք է ներկայացում դառնա, մտքերս հավաքագրել է Լևոն Բեգլարյանը: Այս ներկայացման սցենարը չէր կարող կողքից ինչ-որ մեկը գրել, Լևոնն ինքն էլ պատերազմի ընթացքում կամավոր է եղել, օգնություն տեղափոխել Արցախ,- ասաց նա և հավելեց, որ ներկայացման մեջ խոսում է իր կյանքի լավագույն օրերի մասին, որովհետև մեր ազգին երբեք այնքան միասնական չէր տեսել, որքան պատերազմի օրերին,- Ներկայացումս մարդկանց միասնականության մասին է, որոնք հիմա չարացել են, միմյանց չեն սիրում: Երբեմն, մտածում եմ՝ երանի պատերազմը չլիներ, հետո մտածում եմ՝ եթե չլիներ, իմ ազգին չէի ճանաչի: Մենք այդ օրերին ապացուցեցինք, որ լավագույնն ենք, հիմա թուլացել ենք, չարացել, ինչը ևս նորմալ է, բայց պետք է փորձենք հաղթահարել»:

Անաիսն ընդգծեց, որ ուզում է ներկայացումը խաղալ նաև արտերկրում: «Եթե նման հնարավորություն ունենամ, կգնամ, հերթով կթակեմ մարդկանց դռները, որպեսզի ինձ լսելուց հետո Հայաստան վերադառնան: Հիմա ամենահեշտը Հայաստանից հեռանալն է, երբ ինձ ասում են՝ բարդ է, հայրենիքը թողնում են, գնում, ասում եմ՝ սխալվում են, բարդը մնալն է, պայքարելը: Գնում են նրանք, ովքեր չեն պայքարել, չեմ լսել դեպք, երբ վիրավոր զինվորը գնա Հայաստանից: Ես հասկանում եմ, որ բարդ իրավիճակ է, բայց նույնիսկ նման իրավիճակում գնալն ամենահեշտն է: Մեր երկիրը դատարկված տեսնելը թշնամու երազանքն է: Ամեն օր ամուսնուս ասում եմ՝ ինչ լավ կլինի, որ գյուղում ապրելու հնարավորություն ունենանք, մարդիկ նայեն, տեսնեն՝ Անաիսը բակն է մշակում, կարողանում է իր գոյությունը պահպանել: Մենք կենտրոնացել ենք Երևանի, սրճարանների, լույսերի վրա, բայց պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ սուտ է: Այնքան կցանկանայի, որ իմ հայրենասիրությունից շատերն ունենային, որովհետև իմ երկիրը սիրում եմ պարտված, հաղթանակած, տխուր, աղքատ, հարուստ ժամանակ, սա իմ ազգն է, մենք միայն իրար ունենք»,- ասաց նա ու հավելեց,  որ մորական կողմից արցախցի է:

Դերասանուհին ընդգծեց, որ այս ներկայացումն իր համար վերադարձ չէ բեմ: «Բեմից դուրս գալու որոշումս հստակ է, ինձ այս ասպարեզում չեմ տեսնում: Տղաս արդեն մեծանում է, ես ուզում եմ շատ ժամանակ տրամադրել նրան, իսկ դերասանուհիները չեն կարողանում ճիշտ ժամանակ գտնել, բարդ մասնագիտություն է: Երկու ամիս է՝ փորձերի եմ, այդ ժամանակը երեխայիցս եմ խլել»,- եզրափակեց նա:

 Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվել