Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝ կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:
Արարողության մասին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Թեոխարիուսը հայերեն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



