Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակ»․ «5 տոննա մակուլատուրա եք բերել էս դահլիճում վավերացրել»․ 2016 թ․ Նիկոլ Փաշինյանն այսպես էր խոսում հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագրի մասին՝ դիմելով ԱԺ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին խոսելիս երեկ Նիկոլ Փաշինյանը հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը գոհ է նախագահի հետ հանդիպման արդյունքներից, նույնիսկ՝ «շատ գոհ»։ Եվ ընդգծել է․

«․․․Ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»։ Ավելացրել է, որ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանը և մեխանիզմները: Թե հատկապես ինչից է այդքան գոհ Փաշինյանը, դժվար է ասել։ Բանն այն է, որ դեռևս 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ համաձայնագիրը, նա մի բոցաշունչ ելույթ ունեցավ և քարը քարին չթողեց հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ, իսկ համաձայնագիրը բնորոշեց որպես Հայաստանի համար «բուտաֆորիկ անվտանգություն»։

«5 տոննա մակուլատուրա եք բերել էս դահլիճում վավերացրել, ձեր կոմպետենտության խնդիրը կա»,- ասում էր Փաշինյանը՝ համաձայնագրից տողեր ցիտելով։ Նա զայրանում էր, որ Հայաստանն իրավունք չի ունենալու այլևս միայնակ որոշել ՀՀ երկնքում հայտնված ցանկացած ինքնաթիռի խոցման, մանավանդ՝ ադրբեջանական ինքնաթիռները խոցելու հարցը։

«Այս համաձայնագիրը պետք է Ռուսաստանին աշխարհաքաղաքական խաղերի բախումների համար, և այս կոնտեքստում Հայաստանը, ցավոք սրտի, սուբյեկտ չէ»,- ասում էր նա ու հեգնում․ «Իսկ դուք եկել Ռուսաստանին շնորհակալություն․․․ էնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, որ դոզան անցել եք․․․ Դուք էդ ռուսական ինքնաթիռները Հայաստանի վրա սկի մի մետր չեք կարող շարժել, հիմա եկել եք ասում՝ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժն օդ է բարձրանալու, թան էլ չէ, բրդած մածուն Ձեզ․․․ Մեր էլիտայի ներքին փոքրությունն է, անընդհատ մեծ եղբոր ձգտումը կա, մեր պաշտպանությունը մենք ինքներս պիտի իրականացնենք։ Դո՛ւք պետք է Հայաստանում ստեղծեիք կործանիչ ավիացիա, եթե չեք արել, ուրեմն հակապետական, հակահայկական իշխանություն եք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ Հայաստան