Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է բացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր` ապրիլի 8-ին Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած Կովսականի շրջանում` ՀՀ սահմանի հարևանությամբ, նոր ադրբեջանական զորամաս է բացվել` սահմանապահ պարետային ծառայություն: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ըստ Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայության` այս միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ ՊՍԾ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Աքբարովը անձնակազմին է փոխանցել ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորանքը ՝ նոր զորամասի գործունեության մեկնարկի կապակցությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



