Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ)․ Ար­տո­նագր­վել է առա­ջին հրշեջ սան­դուղ­քը, սկսվել է «պե­րեստ­րոյ­կան»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ՝ Հանա Մացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան և Բելառուս՝ Զինկոմիսարիատների աշխատողների օր, Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի, նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։

2005- Երևանում տեղի է ունեցել «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:

2008- Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:

2015-ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

2016-Ապրիլ յան պատերազմի ընթացքում, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։

2018-«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։

2020- Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ «ելակը մտավ զորամաս»։

ԱՇԽԱՐՀ

217 –դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։

1185 -Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել սեփական եղբայր Ալեքսեյի կողմից։

1271 -մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալ յե ամրոցը։

1336 –ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։

1480 -կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք մուսուլմաններից Օտրանտոն (Հարավային Իտալիա) հետ նվաճելու նպատակով։

1513 -ծովագնաց Խուան դե Լեոնը Ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։

1525 -լեհ-տևտոնական պատերազմը ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի, Պրուսիան, նախկինում լինելով օրդենյան եկեղեցական պետություն, վերածվել է հերցոգության Լեհական թագավորության տիրապետության տակ։

1548 – Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:

1692 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1766 -ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։

1820– Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայումս պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:

1830 -Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։

1848 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։

1853 -բացվել է պաշտոնապես գրանցված առաջին շախմատային ակումբը։

1911– հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:

1918 -խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։

1938– ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

1941 –վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։

1966 -Լեոնիդ Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար։

1967 -Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։

1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է 46 երեխա։

1971-վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օպել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օպելը։

1973– վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։

1980 – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:

1984 -վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։

1986– ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործել է վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը:

1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը անդամակցել է ՄԱԿ-ին։

2010 -Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։

2013 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած