Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն մի քանի տարի է ուսումնասիրություններ է անցկացնում, որպեսզի ընտրվեն արժեքային գյուղատնտեսության զարգացման ճյուղեր, որոնք աճի մեծ պոտենցիալ ունեն և նպատակաուղղված կլինեն գյուղական վայրերում ավելի արդյունավետ գյուղատնտեսական պրակտիկաների իրականացմանը: Այդ ուղղություններից մեկը օրգանակ ան գյուղատնտեսություն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը  նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը ԵՄ գրասենյակի և Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ ներկայացրել է օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, որն ունի չորս հիմնական բաղադրիչ, որոնցից առաջինն ուղղված է օրենսդրական դաշտի բարեփոխումներին և համապատասխան ինստիտուների ստեղծմանը:

«Երկրորդ բաղադրիչը դրամաշնորհների միջոցով գյուղացիական տնտեսությունների և ագրոբիզնեսների շրջանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացողներին դրամաշնորհների, տեխնիկական, ֆինանասական օժանդակություն տրամադրելն է: Երրորդ բաղադրիչն  իրազեկման բարձրացումն է, քանի որ մենք նաև համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնենք իրազեկման ուղղությամբ, որպեսզի մեր սպառողները ևս հասկանան օրգանական գյուղատնտեսության և օրգանական ապրանքների առավելությունները»,- ասաց նա` հավելելով, որ ծրագրի վերջին՝ չորրորդ բաղադրիչն ուղղված է լինելու արտահանման շուկաների բացահայտմանն ու օրգանական ապրանքների արտահանմանը:

Հարությունյանի խոսքով` ծրագրի շրջանակներում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես, օգտագործվելու է Եվրոպական երկրների փորձը, քանի որ այսօր հիմնական օրգանական մթերք արտադրողները  ԵՄ-ում են: Փորձ կարվի ուսումնասիրելու նաև ամերիկյան օրգանական գյուղատնտեսությունը:

Փոխնախարարը նշեց, որ ուսումնասիրություններ են իրականացվելու այն վայրերում որտեղ օրգանական գյուղատնտեսության համար նպաստավոր պայմաններ կան: Այն տեղերում, որտեղ իրականացվում է ծանր արդյունաբերական գործունեություն, դժվար թե հնարավոր լինի զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը:

«Վայրի պայմաններում շատ մեծ հնարավություն ունենք օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու համար, քանի որ ավանդական գյուղատնտեսությունից օրգանական գյուղատնտեսությանն  անցնելու համար պահանջվում է 3  տարի, իսկ վայրի գյուղատնտեսության պայմաններում անհրաժեշտ է ընդամենը մեկ տարի: Հնարավորությունները շատ են, բայց անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն»,- հավելեց նա:

Հարությունյանն ասաց, որ Ավստրիայի զարգացման գործակալության և ԳՆ-ի համատեղ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բոլոր մարզերում հնարավոր է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասաց, որ Հայաստանում ԵՄ գրասենյակը և Ավստրալիայի զարգացման գործակալությունը լայանածավալ աջակցություն են ցուցաբերում, որի ծավալներն ավելանալու միտում ունեն:

«Աջակցության համար ընտրել ենք երկու ուղղություն` առաջինը մենք հավատում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի աճի գործոն, ինչի շնորհիվ ՀՆԱ-ի աճ է գրանցվում: Գյուղատնտեսությունը Հայաստանի համար պետք է շարժիչ ուժ լինի», ասաց դեսպանը՝ հավելելով, որ  երկրորդը սոցիալական համերաշխությունն է: Աջակիցների նպատակն է՝ օգնել Երևանի և Հայաստանի մարզերի միջև տարբերությունների վերացմանը: Ըստ դեսպանի`նկատելի է, թե որքան ֆինանսական տարբերություն կա մարզերի ու Երևանի միջև:

Սվիտալսկու խոսքով՝ Հայաստանը մաքուր երկիր է, արտադրությունը լուրջ ներուժ ունի, այստեղ կարելի է ստեղծել օրգանական արտադրանք: Բարդն արտադրանքը վաճառքի համար արտաքին շուկա գտնելն է:

Հայաստանում գյուղատնտեսությունը հանդիսանում է զբաղվածության հիմնական աղբյուրը և կազմում ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը: Երկիրն ունի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մեծ ներուժ, որը զգալիորեն կարող է նպաստել գյուղական կենսակերպի բարելավմանը:
Օրգանական 
գյուղատնտեսությունը  գյուղատնտեսական աշխատանքների իրականացման հատուկ մեթոդների համալիր է, որի շրջանակներում նվազագույնի էհասցվում սինթետիկ պարարտանյութերի, պեստիցիդների, բույսերի աճի խթանիչների , կերային հավելումների օգտագործումը եւ կիրառվում են հողի մշակմանառավելագույնս բնական եղանակներ։

Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջ