Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մի տեսակ ավելի պարտավորվում ես կազմել ամուր, հայկական, իրական արժեքներով ընտանիք». «Կյանք ու կռիվ» ֆիլմից Էլեն Սարգսյանի «թռիչքային» հարսանիքը (ֆոտո)

ԼԱՅՖ

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի դերասանուհի Էլեն Սարգսյանը մարտի 21-ին հավերժ հնազանդ լինելու խոստում է տվել սիրելիին՝ Վահան Մարտիրոսյանին: Զույգը հարսանեկան յուրահատուկ ֆոտոշարք է իրականացրել, որը Էլենը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել իր կյանքի ամենահեքիաթային օրվա որոշ մանրամասներ:

Էլենի ու Վահանի հարսանիքն ունեցել է հետաքրքիր թեմատիկա, որի կիզակետում եղել է թռիչքը:

«Կարծում եմ՝ հարսանիքն անցավ հետաքրքիր։ Այն ուներ իր կոնցեպտը, հերոսը, սիմվոլը։ Մենք երկուսս էլ շատ տպավորված ենք եղել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայ»-ով ( ի դեպ, այդ վիպակը դեռ նախորդ 80-ականներին առաջին անգամ հայերեն թարգմանել է իմ պապիկը՝ Վահե Հովհաննիսյանը): Նա սիմվոլ է ազատասիրության, աշխատասիրության, երանզանքների իրականացման, կատարելագործման, սիրո եւ բարության։ Ջոնաթանը եւ նրա Թռիչքը մեզ ուղեկցեցին մեր հարսանիքի օրը՝ մեր լուսանկարներով, մեր տարոսներով (հենց գրքի տեսքով, որոնք բաժանվեցին բոլորին, ոչ միայն երիտասարդներին, այլեւ՝ որպես երազանքների իրականացման մաղթանք), իմ պարի բեմադրությամբ եւ հանդիսության սրահի վայրով։ Մի խոսքով հարսանիքը թռիչքային էր»,-պատմում է Էլենը:

Զույգի հարսանեկան խնջույքին ներկա են եղել միայն ամենահարազատ եւ մտերիմ մարդիկ.

«Բոլոր հարցերում  հաշվի էինք առել թե մեր հայրենիքի այսօրվա իրավիճակը, եւ թե հակահամաճարակային կանոնները։

Մենք նշանադրվել էինք 2020-ին,  երեւի՝ այդ օրը այդ սարսափելի տարվա միակ լուսավոր օրն էր, որից հետո սկսվեց  արհավիրքը՝պատերազմ, զոհեր, գերիներ եւ ամենածանրը՝ մեր Հայրենիքի մի Հրաշք հատվածի կորուստ (համոզված եմ, որ ժամանակավոր)...Սակայն մենք բարդույթ չունեցանք։ Հակառակը՝ մի տեսակ ավելի պարտավորվում ես կազմել ամուր, հայկական, իրական արժեքներով ընտանիք՝  որպես պետությանդ ամրապնդման առաջին քայլ»,-ասում է դերասանուհին, որն, ի տարբերություն շատ հարսնացուների, իր զգեստն ընտրել է ընդամենը 15 րոպեում՝ հայտնի հարսանյաց սրահներից մեկում:

Ինչ վերաբերում է հարսանեկան ճանապարհորդությանը՝ Էլենն ու Վահանն արդեն դա իրականացրել են, սակայն դերասանուհին շատ փակագծեր նախընտրեց չբացել՝ միայն նշելով.

«Այո, արդեն մեկնել ենք հանգստանալու, անկեղծ երկուսս էլ չափազանց հոգնած էինք։ Սիրելիի հետ ամեն տեղ հրաշալի է»:

Հարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը