Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների անգործությունը. երկրի սոցիալ-տնտեսական միջավայրը շարունակում է բացասական ազդակներ փոխանցել․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական առումով Հայաստանն այսօր շատ դժվարին օրեր է ապրում։ Չէ, շատ մեղմ արտահայտվեցինք. տնտեսագետներն ասում են՝ կոլապսի մեջ է մեր տնտեսությունը: Երկրի սոցիալ-տնտեսական միջավայրը շարունակում է բացասական ազդակներ փոխանցել, իսկ տարբեր ուղղություններով իրավիճակը ոչ միայն չի կայունանում, այլև շարունակում է բարդանալ։ Մի կողմից՝ անասելի գնաճն ու թանկացումները մեծ հարված են հասցնում բնակչության գրպանին, մյուս կողմից էլ՝ սահուն կերպով շարունակում է պահպանվել դրամի արժեզրկման դինամիկան։ Ու եթե այս գործոններին գումարվում է բիզնես միջավայրի վատթարացումն ու գործազրկության աճը, երկրի տնտեսության ապագայի նկատմամբ անվստահությունը, ապա իրավիճակը լիովին պարզ է դառնում։ Այդ է պատճառը, որ, առավել ևս պարտությունից հետո, համընդհանուր հիասթափությունը դարձել է հանրային մթնոլորտում տիրապետող հիմնական գործոնը, իսկ արտագաղթը նորից սկսել է թափ հավաքել։

Եթե այս միտումը մի քիչ երկար շարունակվի, ապա հեռու չէ այն օրը, երբ մեր երկիրը տոտալ կրախի մեջ կարող է հայտնվել։ Տարբեր փորձագետների գնահատմամբ, իրավիճակը կարող է հասնել նրան, որ ընդամենը 4-5 ամիս անց անգամ թոշակների ու աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրների առաջ կանգնենք։ Իսկ հիմա այս պայմաններում տնտեսության կենսագործունեությունը իր հուն վերադարձնելու փոխարեն, մեր երկրի քաղաքական կյանքը շարժվում է դեպի արտահերթ ընտրություններ, որը տնտեսական զարգացման տեսանկյունից լրացուցիչ անորոշություններ է ստեղծում։ Եվ Փաշինյանի՝ նախընտրական արշավ հիշեցնող վերջին մարզային այցելությունները ցույց տվեցին, որ վերջինս նախընտրական փուլում հատուկ ուշադրություն է դարձնելու տնտեսության բարելավման մասին նոր խոստումներին, ինչը նույնն է, թե՝ հեքիաթներին։

Դժվար է ասել, մեր հանրությունը նորից կցանկանա՞ խաբվել այդ հեքիաթներից: Սակայն փաստ է, որ պարզապես անհնար է վստահություն ունենալ այդ խոստումների նկատմամբ, երբ իշխանություններն ի վիճակի չեն անգամ շուկայում ձվի արհեստական դեֆիցիտի առաջացման ու գնի անհարկի բարձրացման հարցը լուծել, որի արդյունքում սպառողները ստիպված էին ձվի համար հերթ կանգնել։ Սա պարզապես մանր օրինակ է, որն առավել ցայտուն է դարձնում իրականությունը: Խնդիրներն առավել խորքային են, սակայն մեր հանրության մի հատվածը, ցավոք, արձագանքում է միայն այն հարցերին, որոնք առարկայորեն իր նեղ շահերին են առնչվում, օրինակ՝ երբ ներկելու ձու չունի: Ինչևէ, թերևս այս իշխանությունները միայն նոր պարտքեր վերցնելու խնդիրն են հաջողում անթերի լուծել։ Իսկ նոր պարտքեր ներգրավելու համար հատուկ ջանքեր հարկավոր չեն, ուղղակի ապագայի անորոշ հեռանկարով հանդերձ, դրանով ավելացնում են պետության ֆինանսական բեռը։ Իսկ այս պահին խոսել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման օգուտներից՝ որպես տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գործոն, ավելի քան վաղ է, քանի որ դեռ հարցական է, թե ինչ պայմաններով կգործեն այդ տրանզիտային ուղիները կամ ընդհանրապես մեզ ձեռնտու կլինե՞ն, թե՞ ոչ։

Բացի այդ, հաշվի առնենք, որ տարածաշրջանում անկանխատեսելի զարգացումների սցենարները չեն բացառվում՝ նկատի ունենալով այստեղ ազդեցություն ունեցող ռեգիոնալ և գլոբալ խաղացողների շահերի բախումը և առճակատման հնարավորությունը։ Սակայն այս հանգամանքը Փաշինյանին այնքան էլ չի հետաքրքրում։ Նա «դեռ ջուրը չտեսած՝ սկսել է բոբիկանալ» և տնտեսական զարգացման յուրաքանչյուր հնարավորություն սկսել է կապել ճանապարհների բացման հետ։ Անգամ այնպիսի հեռահար նախագծերից է խոսում, թե հենց ճանապարհների ապաշրջափակումը պայմաններ կստեղծի երկրում պղնձաձուլարանի կառուցման համար և այդպես շարունակ։

Բայց իշխանություններին տևական ժամանակ անգամ չի հաջողվում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ վերջնականապես կողմնորոշվել, ուր մնաց, որ ապագայի հեռանկարային նախագծերից կարողանան գլուխ հանել։ Այնպես որ, ժողովրդին մնում է տեսնել, թե այս երեք տարվա ընթացքում իշխանություններն ինչպես են մսխել և քամուն տվել թանկագին ժամանակն ու դրա արդյունքում հետևություններ անի։ Որովհետև ձվի հերթի մեջ տրորվող, խանութից խանութ ապարդյուն շրջող, ի վերջո «տակից», ծանոթով կամ զոռբայությամբ ձու հայթայթող մեր հայրենակիցները մի օր արթնանալու են հացի, կարագի ու պարենային այլ մթերքի կտրոնները ձեռքներին...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգված