Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


IDBank-ը առաջարկում է ամենաճկուն և շահավետ պայմանները հիփոթեքային վարկառուներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով երկրում անկայուն քաղաքական իրավիճակը և այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները որոշ մտահոգություններ ունեն հատկապես բնակարան ձեռք բերելու և վարկային պարտավորություն ունենալու առնչությամբ, այսօր զրուցում ենք IDBank-ի վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի հետ։

- Հիմնական հարցը, որ հաճախ ենք լսում բնակարան ձեռք բերել ցանկացողներից հետևյալն է՝ որքանով ենք ապահովագրված որ նախագծերը կիրականացվեն և չենք ունենա կիսակառույց շենքեր ու գումարի կորուստ, չէ՞ որ այդպիսի բազմաթիվ դեպքեր կան, երբ գնորդները տարիներով սպասում են իրենց բնակարաններին։

Հերքել, որ նման ռիսկեր կան, իհարկե ճիշտ չի լինի, սակայն դրանք կառավարելի են։ Հիմա բացատրեմ, թե ինչպես․ տրամադրված հիփոթեքային վարկի ամբողջ գումարն օրենքով սահմանված կարգով սառեցվում է մեր բանկում բացված հատուկ հաշվին մինչև շենքի ավարտական ակտը ստանալը և տվյալ բնակարանի վերջնական սեփականության վկայականը գնորդին տրամադրելը։ Դա նշանակում է, որ եթե կառուցապատողը չի կառուցում շենքը սահմանված ժամկետներում կամ կառուցում է խախտումներով և գնորդը չի ստանում 100% ավարտվածության սեփականության վկայական, ապա հիփոթեքային վարկառուն իրավունք ունի այդ սառեցված գումարներն ուղղել վարկի ամբողջական մարման, իսկ ավելացած մասը հետ վերցնել ու այդպիսով բանկի նկատմամբ որևէ պարտավորություն այլևս չունենալ։

Нет описания.

Կարծում եմ՝ հիփոթեքային վարկերը 100% սառեցնելու տարբերակը ամենակարևոր գործոնն է, որին հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի բնակարան ձեռք բերելիս։ Դրանով նա ապահովագրվում է գլխավոր ռիսկից և կառուցապատման աշխատանքների՝ ժամանակին չավարտվելու դեպքում ստիպված չի լինում փակել հիփոթեքային վարկը՝ փաստացի դրա դիմաց չստանալով բնակարան։ Ընդ որում, կարևոր է, որպեսզի գումարը սառեցվի հենց 100%-ով, որպեսզի կառուցապատողի կողմից պայմանագրով ամրագրված դրույթները չապահովելու դեպքում գնորդը հնարավորություն ունենա մարել իր ամբողջ վարկը։ 

  • Լավ լուծում է, նույնիսկ կատարյալ, ես կասեի, բայց արդյոք հայաստանյան շուկայում կգտնվեն այնպիսի կառուցապատողներ, որոնք կհամաձայնեն վաճառել բնակարանը՝ վաճառքից ստացված գումարներն ավարտից հետո ստանալու պայմանով։

Մենք նախընտրություն ենք տալիս հենց նման կառուցապատողներին։ Նրանք շենքերը կառուցում են իրենց միջոցներով, իրենց ռիսկով, ոչ թե գնորդների։ Սա նաև կառուցապատողի պատասխանատվության մասին է խոսում․ մեծ հաշվով, եթե ընկերությունը պատրաստ է աշխատել նշված պայմանով, ուրեմն հավանականությունը, որ նա ավարտին չի հասցնի շենքը կամ կդիմի խարդախության, մոտ է զրոյին։ Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք բիզնեսի ռիսկայնությունը և շատ այլ գործոններ, որոնք կարո՛ղ են բերել այդ վատագույն արդյունքին, գնորդը տվյալ պարագայում, ինչպես արդեն նշեցի, վարկային գումարի կորուստ չի ունենում, նա պարզապես մարում է իր վարկը։ 

Ի դեպ, գնորդների զգուշավորության, իրենց ֆինանսական միջոցներն ավելի խելամտորեն ծախսելու տենդենց է նկատվում, և կառուցապատողները, հարմարվելով շուկային, իրենց բիզնեսի անընդհատություն ապահովելու համար մեծ ուրախությամբ են համագործակցում մեզ հետ անգամ գումարի սառեցման պայմանով։ Եթե ուշադրություն դարձնեք, մեզ հետ համագործակցող կառուցապատողների ցանկն անընդհատ համալրվում է։ IDBank-ն իր վարկառուներին առաջարկում է բնակարաններ քաղաքի լավագույն նորակառույց շենքերում․ սա նույնպես կարևոր պայման է անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ։

  • Հիփոթեքային շուկայում վերջերս տոկոսադրույքների բարձրացում է նկատվում։ IDBank-ում կա՞ նման միտում։

IDBank-ում միտումը հակառակն է՝ դեպի նվազում (ժպտում է - խմբ․)։ Որոշ կառուցապատողներից բնակարաններ գնելիս, որոշակի ժամկետների համար Բանկում գործում են շատ ցածր տոկոսադրույքներ՝ տարեկան ՀՀ դրամով 4․99% - ից սկսած։ Սա հայաստանյան շուկայում աննախադեպ տոկոսադրույք է։ Բացի այդ՝ տարբեր կառուցապատողների հետ ունենք վարկավորման արտոնյալ պայմաններ, իսկ երկրորդային շուկայից ձեռք բերողների համար մենք նվազեցրել ենք տոկոսադրույքները։ Ասեմ ավելին, այն գնորդները, որոնք աշխատավարձը կստանան մեր Բանկի միջոցով, հիփոթեքային վարկի ավելի շահավետ պայմաններ կունենան։ 

Ի դեպ, մի փոքր թեմայից շեղվելով նշեմ, որ ներկայում IDBank-ն առաջարկում է IDsalary և IDsalary + աշխատավարձային փաթեթներ, որոնց կարող է միանալ ցանկացած մեկը՝ անկախ նրանից, թե իր գործատուն որ բանկի հետ է համագործակցում։ Սրանք անհատական փաթեթներ են, որոնց շրջանակում հաճախորդը ստանում է բազմաթիվ արտոնություններ IDBank-ի ծառայություններից օգտվելիս։ 

Ի դեպ, մենք նաև ունենք փաթեթային առաջարկներ, որոնց շրջանակում գործում է հիփոթեքային վարկի ավելի ցածր տոկոսադրույք, վարկի գումարի 10%-ի չափով հաճախորդին տրամադրվում է Ռոքեթ լայն սահմանաչափ, վարկի 5%-ի չափով՝ վարկային գիծ, ինչպես նաև խնայողական հաշվի ավելի շահավետ տոկոսադրույք։ Այնպես որ, մեր առաջարկները ճկուն են և հարմարեցված են հաճախորդի պահանջներին ու ցանկություններին։

  • Բնակարան ձեռք բերելիս գնորդները կարևորում են նաև կանխավճարի չափը, հատկապես, որ վերջերս շուկայում կանխավճարի բարձրացման միտում է նկատվում։

Այդ միտումը պայմանավորված է 2020 թվականին մեր երկրում և աշխարհում կատարվող իրադարձություններով։ Համավարակից և պատերազմից հետո, որոշ ռիսկերից ելնելով, հիփոթեքային վարկերի կանխավճարները շուկայում բարձրացվել են, բայց ի ուրախություն IDBank-ի հաճախորդների՝ մեր Բանկում շարունակում են գործել նույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, երկրորդ գրավի դեպքում` 0%: Սա Բանկի՝ հաճախորդների համար ավելորդ խնդիրներ չստեղծելու, նույնիսկ կասեի լուծելու քաղաքականության մի մասն է․ Բանկն իր ճկունության հաշվին բոլոր հիփոթեքային հայտերը դիտարկում է առանձին, և եթե չնչին հնարավորություն կա, վարկային պայմանները հաստատվում են հօգուտ հաճախորդի։ Մենք փորձում ենք մեր հաճախորդներին առաջարկել հարմար ու ձեռնտու պայմաններ՝ առավելագույնս դյուրին դարձնելով բնակարան ձեռք բերելու գործընթացը։ Սա վերաբերում է նաև թղթաբանությանը, ձևակերպման գործընթացին և այլն։

  • Հենց վարկի տրամադրման գործընթացին է վերաբերում թերևս մեր վերջին հարցը․ որքա՞ն ժամանակ է դա խլում հաճախորդից։ 

Գործընթացը հնարավորինս պարզեցված է, դիմումների ընդունումն ու խորհրդատվությունը կատարվում է ոչ միայն մասնաճյուղերում։ Այժմ մենք գործարկել ենք նոր ծառայություն․ բանն այն է, որ Երևանում բազմաթիվ մեր համաքաղաքացիներ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ճանապարհների խցանումից, ավտոկայանատեղերի սակավությունից ելնելով չեն կարողանում այցելել մասնաճյուղեր։ Քանի որ հիփոթեքային վարկի համար խորհրդատվություն է անհրաժեշտ, հաճախորդները կարող են զանգահարել Բանկ և մեր աշխատակիցները կայցելեն հաճախորդի բնակարան կամ աշխատավայր՝ խորհրդատվության, հիփոթեքի վարկային հայտն ու և մնացած փաստաթղթերը վերցնելու համար։ Հաջորդող գործընթացը նույնպես իրականացվում է՝ հաշվի առնելով հաճախորդի զբաղվածությունն ու հարմարավետությունը։

Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՈւկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն «Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան