Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ և զեկույցներ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է, որ իրենք հիանալի վստահելի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 1-ին, ընդունելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտարարել է, թե նվազագույն է համարում ԼՂ-ում իրավիճակի սրման ռիսկերը: Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը: Ընդգծվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը բոլոր  ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին, իսկ հայկական կողմը Բաքվին դեռ չի տրամադրել Ղարաբաղի տարածքում ականապատ դաշտերի քարտեզը:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն աշխատում են համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման ուղղությամբ, և Արցախից գրավված տարածքների վերականգնման գործում Բաքուն նախապատվությունը տալիս է Թուրքիային. արդեն թուրքական մի քանի ընկերություններ ներգրավված են ենթակառուցվածքների ստեղծման գործընթացում։ Ապրիլի 1-ին Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը ասել է, թե Արցախից գրավված տարածքներում ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն կա, և իրենք հուսով են ՀԲ-ի հետ համագործակցել այս հարցերում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, թե իրենք հանդես են գալիս որպես Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և կրոնական օբյեկտների պահպանման կողմնակից: Դուշանբեում Բայրամովի հետ հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նշել է, թե իրանական կողմը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների ականազերծման և վերականգնման աշխատանքներին։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսի հետ: Վերջինս ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Արցախից գրավված տարածքների նյութական ու մշակութային ժառանգության վերականգնմանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր Twitter-ի էջում գրել է, թե Ադրբեջանի հետ իրենց եղբայրությունն էլ ավելի է ամրապնդվում, և ապրիլի 1-ից հնարավոր է Թուրքիայից Ադրբեջան այցելել նույնականացման քարտով: Թուրքիան ՊՆ-ն Twitter-ի պաշտոնական էջի միջոցով մարտի 31-ին ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս այս թեմայով իր Twitter-ի իր էջում հրապարակում է արել՝ նշելով, որ իրենք կշարունակեն լինել Ադրբեջանի ժողովրդի կողքին։

Սլովակիայի Ազգային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով ապահովել գերիների անհապաղ ազատ արձակումը։ Բանաձևում խստորեն դատապարտվել են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվել հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության վերաբերյալ։ ԼՂ պատերազմում գերի ընկածների խնդրին է անդրադարձել նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի իր ուղերձում:

Աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Նույն զեկույցի՝ Հայաստանին վերաբերող գլխի նախաբանում ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020 թ-ի Արցախյան պատերազմին։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ ծառայողական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է բարձրացնել Արցախից գրավված տարածքներում տեղակայված զինվորական անձնակազմի մարտունակությունը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև տեղեկություն է տարածել, թե Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի 2021 ուսումնական տարվա համաձայն` անցկացվել են մարտավարական զորավարժություններ «Նախիջևանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին Իլհամ Ալիևն ընդունել է «Baykar Makine» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան է, և «ASELSAN» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Գյորգյունին:

Բայրաքթարն Ալիևի կողմից պարգևատրվել է «Ղարաբաղ» շքանշանով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման գործում կատարած աշխատանքի համար: Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Ս․Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության կողմից արտադրված անօդաչու թռչող սարքերը` մասնավորապես «Bayraktar TB2»-ը, որոշիչ դեր են ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում: 

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապրլիլի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ս․Բայրաքթարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները:

Ադրբեջանում Ս․Բայրաքթարը հայտարարել է, որ այս տարի Թուրքիայում անցկացվելիք ավիացիոն տեխնոլոգիաների «Techno» փառատոնին Ադրբեջանից կմասնակցի 200 ներկայացուցիչ, և հավելել, որ Բաքվում նախատեսվում է իրականացնել մի շարք նախագծեր՝ մասնավորապես օդային տեխնոլոգիաների փառատոն։

Ապրիլի 1-ին սկսել է գործել Հայաստանի հետ սահմանակից Սանասարի (Կուբաթլուի) շրջանի տարածքում բացված ադրբեջանական նոր զորամասը: Ալիևը հրամանագիր է ստորագրել Արցախից գրավված տարածքներում նոր ռազմական դատախազություններ ստեղծելու մասին:

Թուրքիայի ՊՆ-ն Twitter-ի էջի միջոցով հաղորդել է, որ Թուրքիայում շարունակվում են ադրբեջանական բանակի զորավարժությունները, որոնք անցկացվում են Իսպարտայի հակաահաբեկչական ուսումնամարզական կենտրոնում։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ ապրիլի 6-ից մինչև 8-ը նախատեսվում են թուրք և ադրբեջանցի կապավորների համատեղ զորավարժություններ, որի ընթացքում երկու երկրների զորքերը մշակելու են հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները։

Շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը շարունակել են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ:  Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե հայկական կողմը պետք է ընդմիշտ ընտելանա ադրբեջանցի զինծառայողների ներկայությանը, ովքեր ծառայում են երկու երկրների պետական սահմանին՝ Կովսականի (Զանգելանի), Սանասարի (Կուբաթլուի), Բերձորի (Լաչինի) և Քարվաճառի (Քելբաջարի) շրջանների երկայնքով:

Թուրքիայի արտահանողների խորհրդի զեկույցում, որում թվարկված են ռազմական արտադրանք արտահանող ավելի քան 95 ընկերությունների անուններ, նշված է, թե Թուրքիան մարտ ամսվա ընթացքում 41 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է արտահանել Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցմամբ, այս տարի Ադրբեջանը կավարտի տարածաշրջանում ուղղաթիռների վերանորոգման առաջին ձեռնարկության շինանարությունը, որի վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել դեռևս 2016 թ-ին։

Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալությունը (ANAMA) հայտարարել է, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ երկու հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշի քաղաքում: Ապրիլի 2-ին գործակալությունը Բաքվում ներկայացրել է Ղարաբաղում հայտնաբերված հրթիռների բեկորները:

Ականազերծման գործակալության օպերատիվ շտաբի ղեկավար Իդրիս Իսմայիլովը հայտարարել է, որ հայտնի չէ, թե ՀՀ-ի որ ուղղությունից են արձակվել «Իսկանդեր» հրթիռները: «Wargonzo» տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ուժային աղբյուրներին, գրել է, թե Շուշիին հասցված «Իսկանդերի» հարվածի հետևանքով կարող էր մինչև 500 ադրբեջանցի զինվորական զոհվել:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԼՂ-ում«Իսկանդերի» բեկորներ հայտնաբերելու մասին ադրբեջանական կողմի պնդումները, նշել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել։ Նշենք, որ Իլհամ Ալիևը փետրվարին հայտարարել էր, որ Ադրբեջանը չի արձանագրել Հայաստանի կողմից ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի օգտագործում:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի մասին

Մարտի 31-ին տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը համաճարակի պատճառով անցկացվել է տեսաձևաչափի տեսքով: Նախապես ծրագրվում էր, որ Վեհաժողովը պետք է տեղի ունենա Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստան քաղաքում:

Հիշեցնենք, որ Թուրքական խորհրդի կազմի մեջ ներկայումս ընդգրկված են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, սակայն գագաթնաժողովին մասնակցել են նաև Հունգարիայի և Թուրքմենիայի ղեկավարներ Վիկտոր Օրբանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որոնց երկրները կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ամենայն հավանականությամբ Հունգարիան և Թուրքմենստանը մեկ տարի հետո արդեն կդառնան կազմակերպության անդամներ։

Գագաթնաժողովի շրջանակներում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, թե «Զանգեզուրը, լինելով հին Ադրբեջանի տարածք, թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Նա նկատել է, որ «ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանից կտրելով և տալով Հայաստանին՝ խաթարվել է թյուրքական աշխարհի միասնականությունը»:

Ըստ նրա՝ Զանգեզուրը վճռորոշ դեր է ունենալու, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար։

Ներկայացնելով պատերազմի արդյունքները՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ցանկության դեպքում իրենք կարող էին ներխուժել Հայաստանի տարածք։ Ալիևի համոզմամբ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, իսկ Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր այլևս գոյություն չունի»։  Վերջինս նաև բողոքել է, թե Հայաստանն իրենց չի տրամադրում ականապատված տարածքների քարտեզը։

Ադրբեջանի նախագահը պատերազմի առաջին օրերից Ադրբեջանին աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և նշել, որ դա «կանխարգելել է երրորդ պետությունների ներգրավվածությունը»:

Էրդողանն իր ելույթի ընթացքում նշել է, թե ժամանակն է բարձրացնել Թուրքական խորհրդի կարգավիճակը՝ այն վերածելով միջազգային կազմակերպության, ապա թյուրքալեզու պետություններին կոչ է արել «կանգնել Ադրբեջանի կողքին» ու բոլոր միջոցներով աջակցել Բաքվին Ղարաբաղում թուրքական կառույցների վերածնման ու պահպանման գործում։

Իր խոսքում Էրդողանը փորձել է նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե Ղարաբաղում 67 մզկիթներից 63-ն ավերվել են, քանդվել են նաև եկեղեցիներ։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Ռամադանից հետո պատրաստվում է Ալիևի հետ այցելել Շուշի։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվել, որ Էրդողանը Շուշի կայցելի մայիսի 13-ին։

Նշվել է, թե Էրդողանը և «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին պետք է Շուշիում մասնակցեն թուրքական դպրոցի հիմնարկեքին։

Թյուրքալեզու պետությունների խորհրդի գագաթնաժողովի ընթացքում Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը հայտարարել է, թե Ադրբեջանը Ղարաբաղը վերադարձնելու միջոցով վերականգնել է պատմական արդարությունը, և Ուզբեկստանը պատրաստ է նպաստել ԼՂ-ի հնագույն հուշարձանների, մշակութային օբյեկտների վերականգնմանը։

Միրզոևը նաև հայտարարել է, թե Միջին Ասիայի երկրները Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով կարող են մուտք ունենալ դեպին Եվրոպա, իսկ Թուրքիան և Ադրբեջանը Միջին Ասիայի երկրների միջոցով դեպի Արևելք։ Վերջինս կոչ է արել ստեղծել թուրքական աշխարհի զարգացման բանկ և ներդրումային ֆոնդ։

Այլ թեմաներ

Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե «ICGB AD» կոնսորցիումը, որն իրականացնում է Հունաստանից Բուլղարիա գազի տեղափոխման փոխկապակցիչի կառուցման նախագիծը, նորարարության և մրցունակության գործառնական ծրագրի շրջանակներում ստացել է ֆինանսավորման առաջին տրանշը: 182,6 կիլոմետր  երկարություն ունեցող այս խողովոկաշարի միջոցով ադրբեջանական գազը կմատակարարվի Բուլղարիային։

Սկզբնաղբյուր՝ «Հենակետ» վերլուծական կենտրոն

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին