Դոնեցկում ուկրաինական անօդաչուի հարվածից երեխա է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի շրջանում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևաքով երեխա է զոհվել, ևս մեկ կին տուժել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանությանը:
«Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ գնդի զինյալները, հանցավոր հրաման կատարելով, անօդաչու թռչող սարք են կիրառել, որը համալրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքով»,- ասել է Դոնեցկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ հարվածի թիրախ է դարձել բնակելի թաղամասը Ալեքսանդրովսկոյե բնակավայրում: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հարվածի պահին բակում խաղաղ բնակիչներ են գտնվել: Կատարվածի հետևանքով զոհվել է 2016 թվականին ծնված երեխան: Տեղի բնակչուհիներից մեկն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



