ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է աջակցել Կիևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում Կիևին խոստացել է աջակցել եվրաինտեգրման գործընթացում։
«Այսօր հրաշալի զրույց ունեցա Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում քննարկել ենք ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը»,-գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Կիևից կսովորի դիմակայել ապատեղեկատվությանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



