Էդմոն Մարուքյանն առաջարկում է Արկադի Տեր- Թադևոսյանին պարգևատրել Հայրենիքի շքանշանով
ԲԼՈԳԵրեկ՝ 2021թ. մարտի 31-ին, կյանքից հեռացավ Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Վստահաբար կարիք չկա ներկայացնելու Արցախյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետագայում մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Կոմանդոսի գործած սխրանքներն ու հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունները։
Ըստ այդմ, վարչապետին առաջարկել եմ Հանրապետության նախագահին դիմել միջնորդությամբ՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգևատրելով նրան Հայրենիքի շքանշանով։

1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



