Պաշտոնական. Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Հայկ Չոբանյանը նշանակվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հակոբ Արշակյանին, ով երեկ հրաժարական է տվել:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



