Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձեռնամուխ են եղել «Օռլան-10» անօդաչուների յուրացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանում ձեռնամուխ են եղել այս տարվա հոկտեմբերին ստացված «Օռլան-10» ժամանակակից համալիրի յուրացմանը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, անօդաչուների հետ աշխատում են այն զինծառայողները, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայի մարզի անօդաչու ավիացիայի կենտրոնում:
«Զորամիավորումում «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» ժամանակակից համալիրների օգտագործմամբ հինգ անգամ մեծացել Է հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի բարձրլեռնային տեղանքում կատարվող առաջադրանքների ծավալը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



