Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆիշինգային հարձակում են գործում Viber-ի ու List.am կայքի միջոցով․ զգուշացում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք։

Ֆիշինգային հարձակում են գործում Viber-ի ու List.am կայքի միջոցով։

Ապրանքը գնելու ու առցանց վճարում անելու պատրվակով տրամադրում են List.am-ին նման կայքի հղում, որտեղ քարտային տվյալներ լրացնելու դեպքում հնարավորություն կտաք քարտից գումար քաշել։

Ֆիշինգային հարձակումների ու դրանցից պաշտպանվելու համար կարդացեք Գործակալության կազմած ուղեցույցը․

Ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է։

Այս ուղեցույցում կներկայացնենք, թե ինչպես են այն օգտագործում մարդկանց դեմ ու ինչպես պաշտպանվել ֆիշինգից։

Ֆիշինգի նպատակն է կեղծ էլեկտրոնային նամակով ստացողներին համոզել, որ դա հենց այն նամակն է, որին իրենք սպասում են։ Օրինակ՝ հարցում բանկի անունից, կեղծված հաղորդագրություն որևէ հայտնի ընկերությունից կամ ծանոթներից։

Ֆիշինգային հարձակման ժամանակ չարագործները քողարկվում են որևէ վստահելի ընկերության կամ անձի անվան տակ, որոնց հետ հավանական է, որ զոհը առնչություն ունեցած լինի ու նրանց հատուկ ձևով կեղծ հաղորդագրություն են ուղարկում։ Հաղորդագրությանը կցվում է վնասաբեր ֆայլ կամ հղում է տեղադրվում, որտեղ պահանջում են լրացնել էլեկտրոնային փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ իրականում դրանք փոխանցվում է ֆիշինգային հարձակում կազմակերպողին։

Ֆիշինգի օրինակ։ Հարձակվողը քողարկվել է առաքումներ կազմակերպող հայտնի DHL կազմակերպության անվան տակ ու հղում կցել հաղորդագրությանը։ Հղումով անցնելու դեպքում պահանջում են մուտք անել էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը և այդպիսով տիրանում են էլ. փստին։

Ֆիշինգը կիբերհարձակումների ամենահին տեսակներից է։ 1990-ականներից մինչ հիմա այն լայնորեն կիրառվում է։ Ֆիշինգը անգլերեն «Fish» – ձուկ բառից է, որը ենթադրում է, որ հարձակվողը կարթ է գցում՝ հուսալով, որ զոհը խայծը կուլ կտա։ Տերմինը 1990-ականներին ծագել է հաքերների շրջանակներում։

Ֆիշինգային հարձակում կազմակերպողները հաճախ խոստանում են մեծ գումարներ, պարգևատրում, տարատեսակ շահումներ, օրինակ՝ սմարթֆոններ։ Նման հաղորդագրությունները հաճախ տարածվում են հայտնի մարդկանց անունով կեղծ էջերից՝ էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերով։

Հարկ է նշել, որ ֆիշինգի դեպքում գաղտնաբառի բարդությունը նույնիսկ չի ապահովում զոհ չդառնալ, քանի որ նամակ ստացողը ինքն է ինքնակամ լրացնում գաղտնաբառը։

Հաճախ հարձակվողները հաղորդագրություններ են ուղարկում այնպիսի բովանդակությամբ, թե նամակ ստացողը ինչ-որ երկրում միլիարդատեր բարեկամ ունի, ով նրան մեծ ժառանգություն է թողել։

Նման «խոստումնալից» նամակներ ստանալիս պետք է վերաբերվել դրանց կասկածամտությամբ։ Իսկ իրական կյանքում կհավատայի՞ք, երբ անծանոթ մեկը մոտենար ու ձեզ ասեր, որ միլիոններ են ժառանգել ու պետք է մի քանի հազար դոլար տաք, որ ժառանգությունը փոխանցի ձեզ։ Կհավատայի՞ք ու նրան միանգամից կտայի՞ք պահանջված գումարը։
Նման հաղորդագրությունները հաճախ ուղարկում են օտարերկացիներ ու թարգմանում են տեքստը հայերեն էլեկտրոնային թարգմանինչներով, ինչը ենթադրում է, որ տեքստը պարունակում է բազմաթիվ սխալներ։

Այս փաստը նույնպես պետք է կասկած առաջացնի նամակի իսկության վերաբերյալ։

Նկարում ցուցադրված է օրինակ, որում հարձակում է կազմակերպվել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթի օգտատերերի վրա։ Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջից նամակ են ուղարկել ու պահանջել բանկային տվյալներ։ Բանկային տվյալները ստանալուց հետո գողացել են քաղաքացիների գումարները։

Ինչպես պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից

· Մտածել քլիք անելուց առաջ

Էլեկտրոնային հաղորդագրությամբ, սոցիալական ցանցերով ստացած նամակներին պետք է ուշադիր լինել։ Եթե պատահական, անծանոթ հասցեից ստանում եք նամակ, որում հղում կամ ֆայլ է առկա, մի շտապեք սեղմել։ Պետք է հասկանալ, թե իրականում ինչ են ուղարկել ձեզ, և ով է ուղարկողը։

Եթե ստանում եք նամակ ընկերոջից ու կարծում, որ նա դժվար ձեզ նման բովանդակությամբ նամակ ուղարկեր, պետք է կապի այլ միջոցով հարցնել, թե արդյո՞ք նա է ուղարկել, քանի որ հավանական է՝ կոտրել են ձեր ընկերոջ էջը ու նրա միջոցով ուզում են ձերը կոտրել։
Եթե ինչ-որ հայտնի ընկերության անունից ստանում եք կասկածելի նամակ, ապա կապի ուղիղ միջոցով նրանցից ճշտեք, թե արդյո՞ք իրենք են նամակի հեղինակը։

· Համոզվել, որ կայքն անվտանգ է

Ընդհանրապես, ձեր մասին զգայուն տեղեկություններ համացանցում գրանցելիս պետք է զգույշ լինել։ Սակայն, եթե օրինակ բանկի անունից նամակ եք ստանում, որտեղ պահանջում են լրացնել ձեր մասին տվյալներ, պետք ստուգել արդյո՞ք կայքի այն հասցեն, որ ուղարկել են ձեզ նույնն է բանկի իրական հասցեի հետ, թե՞ կան տառի կամ սիմվոլի տարբերություններ։ Նույնը այլ ընկերությունների մասին կարելի է ասել։ Նման դեպքերում, երբ նամակով ստացած կայքի հասցեն տարբերվում է ընկերության իրական կայքի հասցեից, ակնհայտ է դառնում, որ կեղծիք է առկա ու պետք է ճշտել, թե՞ արդյոք իրական է նամակը։
Երբ որևէ կայքում զգայուն ինֆորմացիա եք լրացնում ձեր մասին, ստուգեք, որ կայքի հասցեն սկսվի «https»-ով։ Եթե բրաուզերը ձեզ ծանուցում է, որ հնարավոր է կայքը վնասաբեր ծրագրեր է պարունակում, մի բացեք այդ կայքը։

· Պարբերաբար ստուգել օնլայն օգտահաշիվները

Եթե որևէ տեղ ունեք հաշիվ, բայց հազվադեպ եք մտնում, ինչ-որ մեկը կարող է օգտվել այդ առիթից։ Սովորություն դարձրրեք պարբերաբար մտնել ձեր հաշիվներ ու փոխել գաղտնաբառերը։ Եթե կասկածում եք, որ ձեր բանկային հաշիվներից գումար է անհետանում, որի մասին տեղյակ չեք, կարող եք բանկից քաղվածք պահանջել

· Թարմացնել բրաուզերը

Բրաուզերը պետք է միշտ թարմացնել։ Դրանցում պարբերաբար հայտնաբերվում են խոցելի տեղեր, որոնք շտկվում են թարմացումներով ու հաքերները չեն կարողանում օգտագործել խոցելիությունը։ Հավանական հարձակման դեպքում բրաուզերը կհայտնի ձեզ վտանգի մասին, եթե միշտ թարմացնեք։

Ֆիշինգի օրինակ

· Զգուշացեք բրաուզերում բացվող կողմնակի պատուհաններից (Pop-up պատուհաններ)

Բրաուզերում բացվող փոքրիկ պատուհանները թվում է, թե կայքի բաղկացուցիչ մասն են, բայց հաճախ դրանք հղումներ են դեպի վնասաբեր կայքեր։ Հայտնի բրաուզերների մեծ մասը հնարավորություն են տալիս արգելափակել բացվող pop-up պատուհանները։ Դուք կարող եք թույլատրել դրանք մասնավոր դեպքերում, եթե ուզում եք այդ կայքում լինեն նման պատուհաններ։ Այդպիսի պատուհանները փակելու համար պետք չէ սեղմել «Չեղարկել» (Cancel, Отмена, Закрыть) կոճակը։ Փակելու համար տեղադրում են թաքնված X նշանը, պետք է այն սեղմել։

Pop-up պատուհանի օրինակներ

· Երբեք մի հայտնեք անձնական զգայուն տեղեկություններ

Որպես ընդհանուր կանոն՝ անձնական զգայուն տվյալներ, բանկային տվյալներ ու կարևոր այլ տեղեկություններ (օրինակ՝ տեղեկայման վայր, անձնագրի նկար, բանկային քարտի նկար և այլն) համացանցի միջոցով պետք չէ փոխանցել կամ պահել համացանցում։

Այսպիսի կարևոր տվյալներ երբեք ու երբեք պետք չէ փոխանցել այն կայքին, որի հղումը ստացել եք էլեկտրոնային հաղրոդագրության միջոցով։ Հիշեք, որ դուք ունեք բանկից կամ այլ կազմակերպությունից ճշտելու հնարվորություն, թե արդյո՞ք նրանք են ուղարկել ձեզ այդ նամակը։ Երբեք ոչ-ոքի մի ուղարկեք էլեկտրոնային հաղորդագրություն, որը ձեր մասին զգայուն տվյալներ է պարունակում։

· Զգայուն անձնական տվյալներ, կարևոր տեղեկություններ կամ այլ փաստաթղթեր անվտանգ փոխանցելը

Կարևոր փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ փոխանցելիս ցանկալի է դա անել անձամբ։ Եթե անհրաժետշություն կա փոխանցել առցանց տարբերակով պետք է ընտրել առկա հնարավորություններից առավել անվտանգը, օրինակ՝ Էլ. փոստի դեպքում Gmail համակարգը, որը դեպքերի մեծամասնությունում հասկանում է նամակի կեղծ լինելն ու զգուշացնում է այդ մասին կամ միանգամից նամակը հայտնվում է Spam բաժնում։ Կամ երբ կազմակերպությունն ինքն է աշխատակիցներին տրամադրում բավարար պաշտպանության մակարդակ ունեցող համակարգ փաստաթղթաշրջանառության համար, ապա տվյալներ փոխանցելիս պետք է օգտվել հենց այդ հարթակից։ Էլեկտրոնային տարբերակով կարևոր ինֆորմացիա փոխանցելուց հետո նախընտրելի է այն ջնջել էլ. հասցեից, այդ դեպքում նույնիսկ եթե հաքերային հարձակման ենթարկվեք, Էլ. փոստի հետ միասին չեք կորցնի նաև այդ կարևոր տեղեկությունները։

· Ֆիզիկական կրիչների անվտանգություն

Սարքերը երբեք մի թողեք առանց հսկողության։ Եթե կարիք կա ինչ-որ ժամանակով հեռանալու սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մոտից, անկախ նրանից, թե որքան ժամանակով եք հեռանում, անպայման կոդավորում դրեք, որ ոչ ոք չկարողանա այն օգտագործել։ Եթե կոնֆիդենցիալ տեղեկություններ եք պահում USB կրիչի կամ հիշողության արտաքին սարքի վրա, անպայման կոդավորեք դրանք

Իրանական հրթիռի բեկորը ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ պատճառելով վնասներ. Իսրայելի ԱԳՆ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Եթե չկա նավթ Հունգարիայի համար, չի լինի գումար Ուկրաինայի համար. Օրբան Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանԱրա Ֆիդանյանին նոր պաշտոնի նշանակեցին Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանԹշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԵրեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԼուկաշենկոն ասել է, որ Թրամփն առաջարկում է իրեն հանդիպել Ֆլորիդայում Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԲրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը Շվեյցարիան դադարեցրել է զենքի արտահանումը Միացյալ Նահանգներ Իրանի հետ հակամարտության ընթացքում Ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ նա հիվանդանոցում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում բացվել է նոր, ժամանակակից լսարան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանըԿենտրոնական Իսրայելը ենթարկվել է Իրանի կողմից նոր հրթիռային հարվածի «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՄարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՎեհափառը հրավիրվել էր Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն նրան արգելվել է լքել երկիրը․ Պաչուաշվիլի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել Շրի Լանկան արգելել է մուտքը իրանական նավերի և ամերիկյան կործանիչների համար Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԲաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄակրոնը կոչ է արել ԵՄ-ին վարկ տրամադրել Կիևին Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուԻրանը հայտարարել է, որ հակամարտությունից հետո կշարունակի վերահսկել Հորմուզը Անվտանգության լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն լքում է Իրաքը Գողություն՝ Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Սիրիային հարվածներով, եթե դրուզները ճնշման ենթարկվեն Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն (տեսանյութ) Իրանը զգուշացնում է՝ էներգետիկ թիրախների դեպքում պատասխանն ավելի ուժեղ կլինի, զոհերի թիվը շարունակում է աճել Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս մաhացել է Մի´ թիրախավորեք լրագրողներին, դուք նրանց շնորհիվ եք իշխանության եկել. Թ. ԹովմասյանԸնտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Իրանում uպանվել է հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քավուս Դեհրուդին Որ դեպքում նավթի գները կարող են բարձրանալ մինչև 180 դոլար․ ԶԼՄ Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԴու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Վերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ)