«Ծափահարում են ոչ թե խնդիրը տեսնողին ու լուծողին, այլ այդ խնդրով ինքնահաստատվողներին». Տարոն Սիմոնյան
ԲԼՈԳԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչո՞ւ է, որ մեր զինվորների ու սպաների քաջությունն օրինակելի է ամբողջ աշխարհի համար, բայց նրանց քաղաքական ղեկավարությունը, մեղմ ասած՝ խոցելի։
Ինչո՞ւ է, որ մեր գիտնականների ու ուսուցիչների խելքն ու մանկավարժությունն օրինակելի են ամբողջ աշխարհի համար, բայց կրթության ու գիտության կազմակերպման քաղաքական ղեկավարությունը, մեղմ ասած՝ խոցելի։
Ինչո՞ւ է, որ մեր գործարարների ու ֆինանսիստների հմտություններն ու կարողություններն օրինակելի են ամբողջ աշխարհի համար, բայց տնտեսության ու ֆինանսների կազմակերպման քաղաքական ղեկավարությունը, մեղմ ասած՝ խոցելի։
Նման հարցերի շարքը կարելի է անընդհատ շարունակել։
Իսկ միգուցե պատասխանն այդքան էլ բարդ չէ և թաքնված է ծափահարությունների մեջ։
Մեզանում սովորաբար ծափահարում են ոչ թե խնդիրը տեսնողին ու լուծողին, այլ այդ խնդրով ինքնահաստատվողներին։
Հ.Գ. Ուշադիր եղեք՝ ում և ինչին եք ծափահարում...
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



