«Երալաշ»-ի ղեկավարի պաշտոնը ստանձնել է հանդեսի համահիմնադիր Արկադի Գրիգորյանը
ՄՇԱԿՈՒՅԹՌուսական «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է համահիմնադիր Արկադի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:
Վերջինս ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել է հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկիի մահից հետո: «Երալաշ» ԲԲԸ-ն և «Երալաշ պրոդյուսերական կենտրոն» ԲԲԸ-ն կարող են նոր հիմնադիրներ ունենալ, երբ ժառանգների իրավունքներն ուժի մեջ մտնեն: Դա տեղի կունենա հուլիսին:
Ինչպես հայտնի է ներկա պահին, «Երալաշ»-ի բաժնետոմսերն անցնելու են Գրաչևսկիի այրուն՝ Եկատերինա Բելոցերկովսկայային:
Հիշեցնենք, որ Գրաչևսկին կյանքից հեռացել է հունվարի 14-ին կորոնավիրուսի դեմ երկաարտև պայքարից հետո: Նա 72 տարեկան էր: Նա 1974 թվականից ի վեր «Երալաշ» կինոհանդեսի անփոփոխ ռեժիսորն էր:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



