Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք ինքներս կանցնենք սահմանը՝ մեր անասունները բերելու. Շուռնուխցին հուսահատ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք բոլոր փաստերն ու ապացույցներն ունենք, որ անասուններն ադրբեջանցիներն են տարել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչ Գավրուշ Հակոբյանը:

Ներկայացնելով դեպքի մանրամասները՝ վերջինս պատմեց. «Ամսի 19-ին պատահական նկատեցինք, որ գոմի կողքերը կովերը չեն երևում, դիմեցինք սահմանապահներին: Իրենք էլ խոստացան, թե ամեն ինչ կանեն՝ դրանց վերադարձնելու համար: Թուրքերը սահմանապահների միջոցով ինձ խաբար էին արել, թե իրենց մոտ են անասունները: Հաջորդ օրը խաղաղապահների հետ գնացինք իրենց ասած վայրը, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, թե չեն տեսել՝ կովերը նրանց մոտ չեն»,- նշեց Շուռնուխի բնակիչը՝ շեշտելով, որ մինչև այսօր այդպես էլ չի հասկացել, թե որն էր իմաստը նրանց խաբելու:

Մեր այն հարցին, թե իրենց անասնագոմը ինչ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական սահմանից, պատասխանեց. «Ադրբեջանցիների սահմանը ոչ ոք չգիտի՝ որտեղ ա, անգամ, մի նշան չկա, որ ցույց կտա, թե որտեղից է սկսվում նրանց սահմանը: Կոնկրետ իմ տարածքում ադրբեջանցիների սահմանի մասին զրույց չի եղել, միայն ասել են, որ իմ գոմից ներքև ադրբեջանցիներինն ա, բայց 500 մետր ներքև, թե՝ 100, պարզ չի ոչ ոքիս համար»,- նշեց Գավրուշ Հակոբյանը:

Նա ասաց, որ իրենց խնդիրը կարգավորելու համար նախ դիմել են սահմանապահներին, հետո էլ՝ մարզեպատարան, բայց հույս չունի, որ իր խնդիրը կլուծեն և անասունները կվերադարձնեն. «Մարզպետարան ենք դիմել, մեզ ասացին, որ ոչինչ չձեռնարկենք, հանկարծ չփորձենք, գնանք անասունների հետևից: Ասացին, որ իրենք բարձր մակարդակով կլուծեն այդ հարցը, բայց ես հույս չունեմ»,- ընդգծեց Շուռնուխի բնակիչը: 

Ըստ Գավրուշ Հակոբյանի խոսքերի՝ ներկա դրությամբ բանակցություններ են գնում, և ադրբեջանցիները դեռևս թույլ չեն տալիս՝ սահմանապահները մուտք գործեն իրենց տարածք. «Ես չէի կարծում, որ իրենք այդքան կմոտենան, մտածում էի՝ համարձակություն չէին ունենա, բայց արի ու տես՝ ոչ միայն մոտեցել են, այլև մեր անասուններն են գողացել»,- ասաց նա՝ հավելելով՝ եթե տեսնի իր խնդրին լուծում չեն տալիս, այն կփորձի լուծել ինքնուրույն. «Եթե տեսնենք, որ հարցին լուծում չեն տալիս, մենք ինքներս կանցնենք սահմանը՝ մեր անասունները բերելու»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել էին Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ 

Զվարթ Պետրոսյան

Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին