Պեսկովը հայտնել է՝ որն է Պուտինի հիմնական հոբբին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական հոբբին ընթերցանությունն է, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и факты» -ին տված հարցազրույցում: «Դա հիմնականում կարող է լինել պատմական գրականություն կամ հուշագրություններ», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Պուտինը բաժանորդագրվում է թերթերի, որոնք գալիս են ինչպես Կրեմլ, այնպես էլ Նովո-Օգարիովո: Բացի այդ, դրանք միշտ ինքնաթիռում կան, ուստի նախագահը հաճախ է աչքի անցկացնում դրանք, երբ ինչ-որ տեղ է մեկնում: Նա նաև ստանում է մամուլի հաղորդագրություններ: Բացի այդ՝ Պուտինը դիտում է ինչպես գերմանական, այնպես էլ անգլալեզու հեռուստաալիքներ:
«Ոչ ամեն օր, բայց, իհարկե, շաբաթը մի քանի անգամ նա անգլերեն է սովորում: Սրանք կարճ, բայց կանոնավոր դասեր են», - ասել է Պեսկովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



