«Հրապարակ»․ Փաշինյանը վախենում է դեմարշից, նախընտրական ցուցակը գաղտնի է պահում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաշինյանը «Քաղպայմանագրին» հանձնարարել է ակտիվ նախընտրական աշխատանքներով զբաղվել, մարզերում վերաբացել գրասենյակները, որոնք փակվել էին 2 տարի առաջ, սակայն պատգամավորներն առանձնապես չեն կոտորում իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք սպասում են նախընտրական ցուցակին, որպեսզի հասկանան՝ աշխատե՞ն, թե՞ ոչ։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, չի շտապում ցուցակները կազմել կամ տեղեկացնել, թե ով որ տեղում է լինելու։ Որոշել է, որ դրա մասին կբարձրաձայնի, երբ ԱԺ-ում ընդունվի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, և ռեյտինգայինից անցումն ամրագրվի։ Եթե հիմա խաղաքարտերը բացի, չի բացառվում, որ ցուցակից դուրս մնացածները դեմարշ անեն և չքվեարկեն փոփոխությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



