Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգենդներ կերակրից ուշաթափության մասին․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իմամ-բայալդին Բալկանյան տարածաշրջանի որոշ ազգերի խոհանոցների ուտեստ է (թուրքերն այն համարում են իրենցը): Այն պատրաստվում է կիսած սմբուկը ձիթապտղի յուղի մեջ տապակելով և շոգեխաշած լոլիկով, սոխով ու սխտորով լցոնելով: Լցոնի կազմը կարող է փոքր-ինչ տարբեր լինել, բայց այն սովորաբար լինում է բուսական: Մի փոքր փոփոխված անվան տակ իմամ բայալդին լայնորեն հայտնի է Բուլղարիայում, Իսրայելում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունաստանում, Ալբանիայում և արաբական աշխարհում: Նմանատիպ ուտեստ տարածված է նաև Իրանում, չնայած տեղական բաղադրատոմսը լրացնում են այլ բանջարեղեններով և խոտաբույսերով:

Բուլղարիայում ձմռանը ուտեստը պահածոյացնում են: Այս ուտեստն ունի միջնադարյան արմատներ: Իմամ բայալդին պատկանում է, այսպես կոչված, «olive oil food»-ին՝ «ձիթապտղայուղային սննդին», և լիովին համապատասխանում է միջնադարի սննդի սկզբունքներին: Այս սկզբունքներին համապատասխան, ամռանը անհրաժեշտ է սառը, ջրիկ սնունդ ուտել մեծ քանակությամբ բուսական ճարպերով, քանի որ ճարպը արագացնում է լեղու արտազատումը: Քանի որ թարգմանաբար այս ուտեստը նշանակում է «իմամը ուշաթափվեց», համարյա միշտ իմամ բայալդիի բաղադրատոմսը սկսվում է հուզիչ պատմությամբ առ այն, որ ուտեստի հիանալի համից իմամը ուշաթափվել է: Սակայն կան բազմաթիվ այլ տարբերակներ, թե ինչո՞ւ է իմամը հանկարծ ուշաթափվել: Այս ուտեստի անվանման ծագման մի քանի վարկածներ կան:

Առաջին վարկածում ասվում է, որ իմամը ուշագնաց է եղել այդ ուտեստի անզուգական համից. այդ դեպքում եթե իմամը հանկարծ մտներ, օրինակ՝ Մաքդոնալդս, հավանաբար ցմահ կոմայի մեջ կընկներ: Երկրորդ վարկածի համաձայն, իմամը, իմանալով ուտեստի վրա ծախսված թանկարժեք բաղադրիչների քանակի մասին, ուշաթափվել է, քանի որ շատ ժլատ է եղել: Երրորդ վարկածի համաձայն, իմամը, երկար ժամանակ պաս պահելուց հետո այդ սմբուկային ուտեստը համտեսելով, ուշաթափվել է, քանի որ դատարկ ստամոքսը չի դիմացել այդ հարվածին։ Չորրորդ և ամենահետաքրքիր վարկածն այն է, որ իմամն ամուսնացել է ձիթապտղի յուղի վաճառքով զբաղվող հարուստ վաճառականի դստեր հետ: Կինը 12 կուժ ձիթապտղի յուղ է օժիտ բերել:

Այդ ժամանակ ձիթապտղի յուղը խիստ թանկ է եղել, կոպիտ ասած՝ այն գնահատել են ինչպես ոսկին: Ամեն երեկո իմամը ստիպել է իր կնոջը սմբուկ պատրաստել ձիթապտղի յուղով, քանի որ շատ է սիրում այդ ուտեստը: Բայց տասներկու օր անց ձիթայուղը վերջացել է: Այդ լուրով կինը եկել է իմամի մոտ և առանց մտածելու ասել, որ պետք է գնալ մոտակա շուկա և ձիթայուղ գնել: Այդ ժամանակ էլ իմամը հասկացել է, որ ընդամենը 12 օրվա ընթացքում կերել է կնոջ ամբողջ օժիտը, և ուշաթափվել է։ Հավանաբար իմամը «բայալդի» է եղել հասկանալով, թե որքան անտնտես է իր կինը և մի ամբողջ կարողություն է ծախսել սմբուկներ տապակելու վրա:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ Հայաստան