Ողբերգական դեպք թռչնաֆաբրիկայում. հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզում այսօր՝ մարտի 29-ին, ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Լյովա Շարաֆյանի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել եւ տեղում մահացել է:
Նրա դին տանիքից իջեցնելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



