Հայտնի օլիգարխի որդին խեղդամահ է արել մորը (լուսանկարներ, տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս հայտնի օլիգարխ Իգոր Սոսինի որդին հեռախոսի լիցքավորման լարով խեղդամահ է արել հարազատ մորը Կազանի հյուրանոցներից մեկի համարում։ Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, հյուրանոցի համարից ձայներ են լսվել, եւ հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Ոստիկանությունը, դեպքի վայր ժամանելով, հայտնաբերել է 44-ամյա կնոջ դի։

Պարզվել է, որ նրան սպանել է հարազատ 19-ամյա որդին՝ Եգոր Սոսինը։ Ոստիկանները Եգորին հայտնաբերել են հենց դեպքի վայրում, նա թմրանյութի ազդեցության տակ է եղել։ Երբ տղան ուշքի էեկել, ոստիկաններին պատմել է, որ Մոսկվայից Կազան էր եկել բուժման կուրս անցնելու։ Նա ասել է, որ մայրը իրեն անհայտ դեղեր է տվել, որոնցից իր մոտ հալուցինացիաներ են սկսվել, ու ինքը չի հիշում, թե ինչպես է սպանել մորը։

Փորձաքննությունը պարզել է նաեւ, որ երիտասարդը մորը խեղդելուց առաջ դաժան ծեծի է ենթարկել նրան, կնոջ գանգը ջարդված է եղել։ Համացանցում ավելի ուշ տարբեր լուրեր են տարածվել։

Օրինակ այն, որ մահացած կինը վերջրես տարվել էր էքստրասենսությամբ, կամ այն, որ իբր ծնողները երբեք ուշադրություն չեն դարձրել իրենց որդուն։ Այս ամենը, սակայն, չհաստատված տեղեկություններ են։ Եգորի օլիգարխ հայրը դեպքի մասին տեղեկացվել է անմիջապես, սակայն որեւէ մեկնաբանություն չի արել։

Հարկ է նշել, որ Իգոր Սոսինն ու Եգորի մայրը ամուսնալուծվել էին մի քանի տարի առաջ, այժմ միլիարդատերն ամուսնացած է այլ կնոջ հետ։ Իգոր Սոսինը «Старик Хоттабыч» խանութների ցանցի սեփականատերն է ու OBI ընկերության համասեփականատերը։



