ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել խանութում, որի հետևանքով զոհվել է 2 անձ (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Մերիլենդ նահանգի Էսեքս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Royal Farms խանութում, որի հետևանքով երկու մարդ մահացել է և ևս մեկը վիրավորվել, հայտնում է ամերիկյան Fox News- ը՝ հղում տալով տեղի իշխանություններին։
Ոստիկանության ծառայողները խանութում հայտնաբերել են երկու սպանվածի և հրազենային վնասվածքով մեկ անձի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Հեռուստաալիքի տվյալներով, դեպքից կարճ ժամանակ անց կրակոց է լսվել մոտակա տներից մեկից: Անհայտ անձը կրակել է ինքն իրեն և ողջ մնացել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:
Իրավապահները փորձում են պարզել, այդ երկու դեպքերի առնչությունը, ինչի առթիվ քննությունը շարունակվում է։


1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



