Գտնվել է կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը. նա նաեւ ապրիլյանի մասնակից էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳտնվել է կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը, ով նաեւ ապրիլյան պխատերազմի մասնակից էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:
«9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ գտնվել է մեր ընկեր, Մարտակերտի 4-րդ գումարտակի հրամանատար Պաշի հարազատ եղբոր` կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը, ով և ապրիլյան պատերազմի մասնակից է և այս պատերազմին մինչև վերջ, իր տղերքի հետ միասին, չեն լքել իրենց վստահված դիրքերը, կյանքը զոհվելով հանուն հայրենիքի։ Մկրտիչի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 28-ին(վաղը) ժամը 5-ին Փոքր Մանթաշ գյուղի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` մարտի 29-ին ժամը մեկին Փոքր Մանթաշի գերեզմանատանը։
Ննջիր խաղաղությամբ, ախպերս»,- գրել է նա։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



