«Հայկական ժամանակ». Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից։
Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքը, մարդու օրգանիզմը ծանոթ է դրան և ունի որոշակի հակամարմիններ։ Այդուհանդերձ, հարևան Իրանում խոզագրիպի հարյուրավոր դեպքեր կան, իսկ ավելի քան 30 մարդ մահացել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



