Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սահմանադրության վրա «ոտքերը մաքրելով»՝ այս իշխանությունն ամենաթողության վիճակ է ստեղծել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանության բոլոր օրենսդրական փոփոխությունները առնչություն չունեն իրավական որևէ օրակարգի հետ: Փոփոխությունները, որոնք այս իշխանությունը բերում է օրակարգ, լուծում են որոշակի քաղաքական խնդիրներ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ իմաստով վերջին ցայտուն փոփոխությունը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթն էր, որն ընդունվեց, և որով փորձ է արվում ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:

«Ըստ իս, այն բացառապես գործի քննության ամբողջ ընթացքում դատավորներին վերահսկողության տակ պահելու նպատակն ունի: Սա իր հերթին իր պատճառն ունի. Կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո դատավորների անկախության մի նոր փուլի ականատես եղանք: Նրանք այլևս չէին կատարում քաղաքական իշխանության կամակատարությունները՝ կապված ձերբակալությունների, կալանավորումների հետ: Սա, բնականաբար, լուրջ անհանգստություն է հարուցել քաղաքական իշխանության մոտ: Նշված փոփոխությամբ ԲԴԽ-ին լիազորություն է տրվում ցանկացած փուլում գործը քննող դատավորից գործը վերցնել ու փոխանցել մեկ այլ դատավորի:

Սա ևս մեկ գործիքակազմ է, որով իշխանությունը փորձում է ինքն իրեն լիազորել ցանկացած գործ ցանկացած փուլում կոմպետենտ դատավորից վերցնել և փոխանցել իրենց սրտի դատավորներին: Նույնը նաև մասնագիտացված դատարանների ստեղծման առումով կարելի է ասել, որոնք քննելու են բացառապես միջդատավարական վարույթին առնչվող գործեր՝ ձերբակալություն, կալանավորում և այլն: Այստեղ նույնպես նպատակը դատարաններին մի ամբողջության մեջ ժողովելն է և հանգիստ լինելն այն հարցում, որ իշխանության քիմքին հաճո ցանկացած կալանավորում, ըստ էության, կիրականացվի: Առհասարակ, ես վստահ եմ, որ այս ընտրություններին իշխանությունն այս անգամ արդեն թիրախ է դարձնելու դատական համակարգը: Ընտրություններին գնալու է հետևյալ լոզունգով. «Հարգելի՛ ժողովուրդ, դուք սոված եք, քանի որ մենք չունենք դատական համակարգ, որովհետև երբ ձեր սրտի վարչապետը ցանկանում է մեկին կալանավորել, դատավորը չի կատարում դա, ըստ այդմ՝ չի կատարում ժողովրդի պահանջը»:Այսինքն, թիրախավորելով դատական համակարգը՝ նրանք այս փուլում ժողովրդին կփորձեն հենց դատարաններով մանիպուլացնել»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նորից առաջ կբերեն վեթթինգի օրակարգը և կփորձեն, Ն. Փաշինյանի բնութագրմամբ, «վնգստացող դատավորներին» փոխարինելու ինչ-որ քայլեր անել:

«Այս երեք տարվա ընթացքում պետական որևէ համակարգ կամ որևէ կառույց չի մնացել, որը խարխլելու, որի համբավը զրոյացնելու ցանկություն այս իշխանությունը չունենար: Չկա մի համակարգ, որտեղ իրենց հաճո, բայց իրականում այդ համակարգի համար, այսպես ասած, չարորակ մետաստազիկ գործառույթ կատարող անձանցով չլցնեին: Այս երեք տարվա ընթացքում նշվածի վառ օրինակը Սահմանադրական դատարանն էր: ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական ամբողջ գործընթացների հետևանքով ՍԴ-ի կոմպետենտ պաշտոնյաներն այլևս չեն պաշտոնավարում: Այդ մարդկանց գոյությունը ՍԴ-ում մեծամասամբ նպաստում էր, որ ՍԴ-ն ինչ-որ չափով պրոֆեսիոնալ ու լեգիտիմ գործունեություն ծավալեր: Այսօր առկա իրավիճակի ամենացցուն առհավատչյան նախօրեին ՍԴ-ում տեղի ունեցած նիստն էր, որը մեկ բառով կորակեմ որպես խայտառակություն»,- ասաց նա։

Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության նիստի մասին է:

«Բարձր դատարանը մոտ մեկ ժամ քննում էր ինչ-որ միջնորդություն, որը վերածվեց քաղաքական բանավեճի: Փորձ արվեց ցուցադրել, թե ով է ավելի լավ տիրապետում ՍԴ-ի գործառույթներին: Անգամ կար դատավոր, որի վարքագիծն այդ նիստի ժամանակ տպավորություն էր ստեղծում, թե այդ անձը գտնվում է «Կիսաբաց լուսամուտներում» կամ այդ որակի ինչ-որ հեռուստաշոուի է մասնակցում: Սահմանադրական դատարանը դատաիրավական համակարգում ամենակարևոր և ֆունդամենտալ կառույցն էր, որին զրոյացնելն ու կազմաքանդելն այս իշխանության գերնպատակն էր, ինչին, ըստ էության, կարողացան հասնել: Էլ չեմ ասում այն հրապարակումների մասին, որոնք փաստում են, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, ակնհայտորեն միջամտելով արդարադատության իրականացմանը, շատ դեպքերում փորձել է և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ դատարաններում ակնհայտորեն միջամտել որոշակի գործողությունների իրականացմանը ու այդ գործողությունների վերջնարդյունքը համապատասխանեցնել իր քաղաքական հոր, այսպես ասած, քիմքին:Մենք տեսանք նաև, որ ամբողջապես կազմաքանդվեց ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ-ն «QR կոդի և սատանայի» միջև կապ գտնելով, ինչ-որ հայտնի ֆեյքի գործով հնարավոր բոլոր անձանց կալանավորելով և բաց թողնելով է զբաղված: Նման պարագայում այս համակարգին հիմա լուրջ վերաբերվելն առնվազն ծիծաղելի է: Նույնը կարող եմ ասել նաև գլխավոր դատախազության մասին, որովհետև նույն գլխավոր դատախազը բազմիցս է ցույց տվել, որ այս իշխանության քաղաքական կամակատարն է: Թերևս դատաիրավական համակարգում չկա առանձին գործող մի մարմին, որն այս իշխանությոնը չի հասցրել ապականել և որին անգործունակության չի հասցրել»,- նկատեց իրավաբանը:

Անդրադառնալով օրենքները մի կողմ դնելու և հրովարտակներով առաջ շարժվելու վտանգավոր եզրագծին ու դրա շուրջ առկա մտահոգություններին՝ Ռ. Հայրապետյանը նշեց. «Մենք հասել ենք այն հանգուցային կետին, որտեղ մենք ընդհանրապես կանգնելու իրավունք չունենք: Ինձ համար այս իշխանության գործունեության արդյունքում ծառացած մի գլոբալ խնդիր կա, որն ապագայում դժվար լուծելի է դառնալու: Հանրությանը, հասարակության առանձին մասերին, բնակչության լայն շերտերին դժվար է լինելու վերստին բերել այն վիճակին, ըստ որի՝ նրանք նորից կհասկանան, որ Սահմանադրությունը երկրի մայր օրենքն է: Վերջին երեք տարվա ընթացքում անընդհատ ցեխ է շպրտվում գործող Սահմանադրության վրա: Նշվում է, որ այն անկատար է, նորմալ չի կարգավորում, չունի այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք այս կամ այն հարցը լուծելու հնարավորություն կտան: Ես բնավ չեմ կարծում, որ Սահմանադրությունն անկատար փաստաթուղթ է: Իրականում եթե անգամ ամենակատարյալ փաստաթուղթը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեկնաբանվի, այդ փաստաթուղթը, միևնույնն է, կդառնա անկատար: Այս իշխանությունն իր վարքագծով, իրավական նորմերը քաղաքական նպատակահարմարությամբ մեկնաբանելով, ցանկացած դեպքում Սահմանադրություն փոխելով, Սահմանադրության վրա «ոտքերը մաքրելով», ստեղծել է ամենաթողության մի իրավիճակ, երբ ժողովուրդն արդեն մտածում է, որ օրենքները, Սահմանադրությունը իրենցից ոչինչ չներկայացնող բաներ են, և կարող է շարժվել այնպես, ինչպես ուզում է: Սա ամենագլոբալ խնդիրն է, որը ծառացած է մեր երկրի առջև ու դժվար է լինելու հանրությանը վերստին համոզել, որ սա օրենք է, որին պետք է ենթարկվել»:

Ռոբերտ Հայրապետյանը շեշտեց, որ նկարագրվածից զատ, նաև այլ խնդիրներ են ի հայտ գալիս. «Շատ ցավով եմ նշում, բայց վառ օրինակը նույն «իրավունքի ուժով» արտահայտությունը՝ այդ իրավական ինստիտուտը, ծաղրի առարկա դարձնելն է: Ֆեյսբուքում յուրաքանչյուր երկրորդ անձ ցանկացած կենցաղային, անլուրջ ու պրիմիտիվ օրինակներով սկսել է ծաղրել «իրավունքի ուժով», «օրենքի գերակայություն» արտահայտությունները: Ցավալիորեն փաստում եմ, որ սա, թերևս, նշանակում է, որ Սահմանադրության առաջին հոդվածից իրավական պետության բաղադրիչը վաղուց արդեն «արտագաղթել» է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան