Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վենդետայից․ հոր վիզը կտրել էին երեխաների աչքի առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ը գրում է.

Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ քաղաքի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս։ Ոստիկանները շենքից չեն հեռանում, ոստիկանական մեքենան մի շաբաթ է՝ կանգնած է սպանության կատարելու մեջ կասկածվող անձի մուտքի մոտ։

Հիշեցնենք, որ օրը ցերեկով՝ ժամը 14․00-ի սահմաններում շենքի բակում դաժանորեն կտրել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի պարանոցը, իսկ մինչ այդ մուտքի մեջ դանակի հարվածներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Վերջինիս կնոջը՝ Անուշ Սարդարյանին ու հորաքրոջ տղային ևս մարմնական ծանր վնասվածքներ էին հասցրել։ Սպանության մեջ կասկածվում է նրանց հարևանը՝ 34-ամյա Հ․Թամոյանը, որն, ըստ էության, վրեժ է լուծել այն բանի համար, որ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով Երևան ուղևորվելիս՝ սառցակալված ճանապարհների պատճառով տեղի ունեցած ավտովթարից դժբախտ պատահարի զոհ էին դարձել իր եղբայրն ու հայրը։ Վթարը տեղի էր ունեցել հունվարի 30-ին, դրանից դեռ երկու ամիս չանցած՝ կրտսեր որդին վրեժ է լուծել։

Վթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզում, վթարի զոհ դարձած 36-ամյա Էմիլ Թամոյանն աշխատել է ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժնում՝ որպես ավագ օպերլիազոր։ Նա մասնակցել էր արցախյան գոյամարտին ու Շուշիի մշակույթի տանը տեղի ունեցած ռմբակոծությունից կորցրել էր ձեռքը։ Վերջինս իր հոր՝ Արտուշ Թամոյանի հետ հունվարի 30-ին իրենց հարևանի՝ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով մեկնել էին Երևան՝ ձեռքը պրոթեզավորելու։

Ռաֆիկ Մնացականյանը, որը երկու մանկահասակ երեխաների հայր է, տունը պահում էր տաքսու վարորդ աշխատելով։ Ողբերգական ավտովթարից Էմիլ Թամոյանը տեղում մահացել էր, իսկ նրա հայրը, որին տեղափոխել էին հիվանդանոց, մահացել էր մի քանի օր անց։ Թամոյանի կրտսեր որդին էլ մարտի 13-ին լուծել էր հոր ու եղբոր վրեժը։ Ի դեպ, նրանք որպես հարևաններ՝ բավական լավ հարաբերությունների մեջ են եղել։

Դաժանաբար սպանված վարորդի՝ Ռաֆիկ Մնացականյանի կինն ու մայրը Aravot.am-ին մանրամասներ պատմեցին թե՛ դժբախտ պատահարից, և թե՛ դրան հաջորդած սպանությունից։ Նրանք նաև իրենց մտավախությունը հայտնեցին առ այն, որ հնարավոր է հարուցված քրգործը օբյեկտիվորեն չքննվի, քանի որ սպանության մեջ կասկածվող անձի թե՛ եղբայրը, և թե՛ հայրը եղել են ոստիկանության աշխատակիցներ ու չի բացառվում՝ իրավապահները զիջումների գնան, այլ ուղղությամբ տանեն քննությունը, «ծածկադմբոց անեն», թե աֆեկտի տակ է եղել կամ «ջրեն»՝ վկայակոչելով սպանությունը կատարած անձի հոգեբուժարանից թուղթ ունենալը։ Նրանք մտահոգված են նաև իրենց ընտանիքի մյուս անդամների անվտանգությամբ․ հարազատները պնդում են, որ սա եղել է պլանավորած սպանություն։

«Եթե նորմալ քննություն չընթանա, ես կպահանջեմ գործը քննել այլ մարզում, պահանջում եմ խիստ, օբյեկտիվ քննություն։ Իմ երկու երեխաները պատուհանից տեսել են հոր սպանվելը։ Աղջիկս հորեղբորս աղջկան պատմում էր, թե գիտես՝ պապաս արյան մեջ էր, բլուզը սաղ արյուն էր ու կվազեր, էն ձյաձյան դանակով անընդհատ կխփեր պապայիս։ Երեխային ոչ մեկը ոչ մի հարց չէր տվել․․․ Դեպքից հետո, երբ ներս մտա, տեսա, աղջիկս պատուհանից նայում էր, ասի՝ էրեխեք, ներս անցեք սենյակ, մինչև իմ ձայնը չլսեք, դուրս չգաք, մտածեցի՝ երեխաներիս էլ կվնասեն»,-ասաց Անուշ Սարդարյանը։

Ռաֆիկ Մնացականյանի կինը՝ Անուշ Սարդարյանը, որի պարանոցը ևս դանակի հարվածներով կտրել էր հարևանը՝ Հ․Թամոյանը, պատմեց, որ ավտովթարից հետո իր ամուսինը սարսափելի հոգեբանական վիճակում է եղել, գիշերները չի քնել, աչքին անընդհատ մահացած Թամոյաններն են եկել, շատ վատ է զգացել իրեն։ Նա միշտ ասել է՝ իմ երկու երեխաների պես տիրություն կանեմ նաև Էմիլի երեք անչափահաս զավակներին։ Անուշի փաստմամբ, ավտովթարից հետո իրենց ընտանիքը հոգացել է բժշկական կենտրոն տեղափոխված Արտուշ Թամոյանի դեղորայքի ու հիվանդանոցային բոլոր ծախսերը․ կան բոլոր անդորրագրերը։

Ավելին, Ռաֆիկ Մնացականյանը հենց իր սպանության օրը, առավոտյան բանկում հաշվեհամար է բացել, որպեսզի գումար փոխանցի ու օգնի Էմիլ Թամոյանի երեք անչափահաս երեխաներին։ Փոխարենը, ըստ Անուշ Սարդարյանի, Թամոյանները պլանավորել էին վրեժ լուծել ու սպանել ամուսնուն։ Անուշի փոխանցմամբ, նույնիսկ իրենց թաղի տեսուչն է պատմել, որ ավտովթարից հետո ոստիկաններն անընդհատ Թամոյանների կրտսեր որդու հետ բացատրական աշխատանքներ են տարել։ Ասել են, թե դժբախտ դեպք է՝ հո չեն տարել, եղբորդ ու հորդ սպանել։ Սակայն սա էլ խրատ չի եղել նրան, որոշել է վրեժ լուծել ու վերջ։

Ի դեպ, ըստ Անուշի, ամբողջ շենքից ոչ մեկը չի իմացել, որ Թամոյանների կրտսեր որդին հոգեբուժարանում գրանցված է։ Անուշ Սարդարյանի ասելով, այդ նույն ոստիկանները, սպանության օրը խրատել են Թամոյանի որդուն՝ երբ հանձնվի ու ինչպես։

Հիմա էլ, ըստ նրա, սուտ, ապակողմնորոշող խոսակցություններ են տարածում, թե իբր սպանության մեջ կասկածվողը իրենցից գումար է ուզել, չեն տվել, մի բան էլ հարձակվել են նրա վրա։ Նույնիսկ քննչականում Անուշին հարցրել են, թե դանակ տեսե՞լ ես սկեսրայրիդ ձեռքը։

Անուշի ասելով ՝ սկեսրայրը խելագարված էր, շոկի մեջ էր, չգիտեր ինչ աներ, երբ որդուն մորթված վիճակում է տեսել․ որդին մահացել էր հոր ձեռքերի մեջ։ «Հունվարի 29-ին մահացողի՝ Էմիլի կինը՝ Գայանեն, ուշ ժամի՝ 22․00-ի սահմաններում եկավ մեր տուն, զարմացանք․ ինքը մեր տուն երբևէ չէր եկել ու ասաց՝ Ռաֆիկի հեռախոսահամարը կտա՞ք։ Սկեսուրս հարցրեց՝ ի՞նչ է եղել Գայանե ջան, ասաց, որ ամուսնու պրոթեզավորման համար ասեղնաբուժություն է սկսվել ու ուզում են Ռաֆիկը իր մեքենայով տանի Երևան։

Այն տաքսու վարորդը, որը իրենց միշտ Երևան էր տանում, հարսանիքի էր հրավիրված, շաբաթ օր էր։ Մենք էլ հարցուփորձ արեցինք, թե ինչ վիճակում է Էմիլը, պատմեց, որ բարերար են գտել պրոթեզավորման համար։ Հեռախոսահամարը տվեցինք, պայմանավորվեցին ամուսնուս հետ՝ Երևան տեղափոխելու։ Ամուսինն էլ ասաց, որ գազ լցնեմ մեքենայի մեջ, ես փողով չեմ տանելու, ինձ չեմ կարող նման բան թույլ տալ․ հարևան մարդիկ ենք, բացի դրանից, Էմիլը պատերազմ գնա, ձեռքը կորցնի մեր համար, ես փող վերցնե՞մ, բացառվում է։ Գազն էլ նախապես լցրեց, ասեց՝ հանկարծ չլինի ճանապարհին կանգնենք, Արտյուշ ձյաձյան գրպանը ձեռքը տանի, անհարմար բան չստացվի ինձ համար։

Առավոտյան ճանապարհեցինք Երևան, սկեսրայրս ամուսնուս ասաց՝ զգույշ կքշես, ձյուն է։ Արտուշ ձյաձյան էլ ասաց, թե չեմ թողնի արագ քշի, հանգիստ եղեք, թեև իմ ամուսինը երբեք մեքենան արագ չի քշում։ Ամուսինս պատմում էր, որ ճանապարհին ինչ հարց տվել է Էմիլին, բացարձակապես չի արձագանքել ու ասում էր՝ այնպիսի հայացք էր ընդունել, աչքերը ուռած էին, որ վախեցա, հայելիս կամաց դարձրեցի, որ իր դեմքը չտեսնեմ։

Վթարից կես ժամ առաջ էլ Էմիլը իր մոտի փողը տվել է հորը և ասել է՝ սաղ պահի մոտդ։ Ամուսինս ասում էր՝ մենակ հիշում եմ Արտյուշ ձյաձյայի խոսքերը, երբ դիմացից «Մերսեդես»-ը եկավ, բղավեց՝ վայ-վայ ու այդ «Մերսեդես»-ը խփեց մեքենային։

Ամուսինս աչքերը բացել է, տեսել, որ Արտուշ ձյաձյան արնաշաղախ իր վրա է ընկած եղել։ Մարդ չի եղել ավտոմայրուղում, որ օգնություն ցույց տա, գազի բալոնի արտահոսք է եղել, ամուսինս մի կերպ կարողացել է դա վերացնի։ Հետո մարդիկ են եկել, օգնել իրեն, Էմիլին են ուշքի բերել, նա միանգամից տեղում չի մահացել, շտապօգնության մեքենայի մեջ՝ ճանապարհին է մահացել։

Էմիլը 40 րոպե պառկած է եղել գետնին, մինչ շտապօգնությունը հասել է։ Իսկ Արտուշ ձյաձյային մի մեքենայով տարել են Թալին, այնտեղից նոր շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևան հիվանդանոց»,- պատմեց Անուշ Սարդարյանը։

Նա ասաց, որ այս վթարից հետո Արտուշ Թամոյանի մյուս որդին՝ Հ․ Թամոյանը պոռթկացել, անպատվել է իր սկեսրայրին, թե՝ որդիդ մեքենա քշել չգիտեր, ինչու էր եղբորս ու հորս տանում Երևան։ Սկեսրայրը լռել է՝ իրավիճակը չսրելու համար։

«Էդ տղային իր հավատքի մեջ գտնվող տղաներից մեկը քաշեց, տարավ մեր պատուհաններից հեռու։ Ինքն էլի էր ուզում գալ, բայց իրեն քաշեց, տարավ։ Այս ամբողջ ընթացքում բոլոր հիվանդանոցային ծախսերը մենք ենք արել, սկեսրայրս անընդհատ իրենց մոտ գումար էր թողնում, ասում էր՝ եթե ես էստեղ չլինեմ, դուք դեղորայք գնեք, եթե գումարը չէր հերիքում, իրենք առնում էին, երկրորդ օրն անդորրագիրը տալիս էին սկեսրայրիս, սկեսրայրս փողը վերադարձնում էր։ Միայն նախավերջին օրը 100 հազար դրամի դեղ ենք առել․ բոլոր անդորրագրերը կան՝ բժշկի բաղադրատոմսով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. Ղազարյան«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության ագրեսիվ խոսույթըԻտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներինԿարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Թրամփը հնարավոր է մոտ ապագայում այցելի Ռուսաստան «Սյունիքում ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս». Լիա Զախարյան ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԻ՞նչ եղանակ սպասել մայիսի 14-ից 18-ը ԱՄՆ-ը հանկարծակի չեղարկել է 4 000 զինծառայողի ուղարկումը Լեհաստան Եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան՝ Օպերային թատրոնում մասնակցելու «Դասական Եվրատեսիլ 2026»-ին Հայկ Մարտիրոսյանն առաջատարներից է․ «1er Open International de Lecci» Լոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվել Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին լույս չի լինելու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինելու Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանԶանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Իսրայելը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին Հայաստանում կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը