Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 2 Mercedes, Ford Focus-ն ու ВАЗ 21099-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 08:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, բախվել են 2 Mercedes, Ford Focus, և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաներից Ford-ը մտել էր 99-ի տակ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ



