Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել. Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարեւոր գործունեություն ծավալած պատգամավոր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հովսեփյանը ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում չի կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ, որպես լուռ, ոչինչ չանող եւ հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի , ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաեւ, որ միգուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ, բայց ոչ պատգամավորական։

Պարո՛ն Սիմոնյան , վստա՛հ, այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ, վերաբերում են չափազանց մեծ շահառուների եւ դրանք կիրառվում են ընդունման օրից եւ այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից։ Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս, որը ո՛չ նախարարությունը կարող է հերքի , ո՛չ ԱԺ–ն։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում են վստահ եմ ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+%–ինը, ինչը կարող եք պարզել քարտուղարությունից։ Մարզային այցելություններս չունի մրցակցության անգամ համեմատական եւ որեւէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցախ եւ զբաղվել բոլոր խնդիրներով։ Ի դեպ,  99 % սեփական միջոցներով՝ աշխատավարձով։ Գործունեությանս ոլորտները չի սահմանափակվում միայն կրթությամբ, ինչը կփաստեն քաղաքացիները։

Այո՛, միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարեւոր գործունեություն ծավալած պատգամավոր ։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին։ Պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո առանց ամաչելու կարող եմ նայել թե՛ զոհվածի ծնողի, թե՛ գերեվարվածի ծնողի, թե՛ վիրավոր զինվորի աչքերի մեջ։ Թե կարող եք ու ձեր ԴՈՒԽԸ այդքան հերիքում է` դուք էլ նույնն արեք։

Պահանջս է՝ անհարկի չվկայակոչել անունս, քանի որ ես անկախ այն բանից, որ դուրս եմ եկել խմբակցությունից, երբեք անվանական որեւէ մեկին անդրադարձ չեմ կատարել եւ չեմ կատարելու։

Մոնթեն ժամանակին ասել է «Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակեք»։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը՝ մեջբերելով Մոնթեին  Խաղաղություն ձեզ։ Ուրախ եմ, որ հայ եմ…

Հիշեցնենք, որ այսօր NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գնահատական էր հնչեցրել, որ «Իմ քայլը» լքած պատգամավորներ՝ Սոֆյա Հովսեփյանը,  Գոռ Գեւորգյանը, Վարդան Աթաբեկյանը ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում չեն կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ։

«Սոֆյա Հովսեփյանը միգուցե կարող է հպարտանալ որպես հանրային գործիչ իր աշխատանքով, բայց մնացածի պարագայում՝ ոչ»,– ասել էր ԱԺ փոխնախագահը։

Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել է