Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
ՔԱՂԱՔԱԿԱՆԻսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբյանը. «Կրած վնասների մասին տեղեկություն կարող է տրամադրել միայն հակառակորդը»,-հավելեց նա:
Հակոբյանի խոսքերով, հեռվից կիրառման տարածքը լավ տեսանելի չէ, բացի դրանից կիրառման օրը եղել է ամպամած, դա ևս ազդում է տեսանելիության վրա. «Ամենակարևորը պայթյունների կրած վնասն է, որը կարող է ասել միայն հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետո ետ չենք վերցրել:
Այն տարածքը, որտեղ կիրառվել է, մենք ետ չենք վերցրել:
Արդյունքների մասին վարչապետին կարող էր ասել միայն Ադրբեջանը: Պետք է հակառակորդի հետ փոխգործակցես տվյալներ տալու համար: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը երբեք մեզ այդպիսի տվյալներ չի տա»,-ասաց նա:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



