Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռազմական դրությունը մնացել է մեկ բանի համար. Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ռազմական դրությունը հանելու նախագիծ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները երկրորդ անգամ ներկայացնում են ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնություն: Նախագիծը զեկուցում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նա հիշեցրեց, որ իրենց այդ նախաձեռնությունները տապալվել են:

«Հիմա այլ իրողություններ են, և ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահամանփակվում է երկրում ժողովրդավարությունը»,-ասաց նա և նշեց, որ համայնքներ կան, որտեղ ՏԻՄ ընտրություններ չեն լինում:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում նախագահը, նախարարության ներկայացուցիչն ասում էին՝ մի քանի օր էլ համբերեք, կլինի հանգուցալուծում: Այսպիսով` նա նկատեց, որ  դրանից հետո արդեն եղավ հանգուցալուծում, և կա հստակ հայտարարված արտահերթ ընտրությունների օր:

«Ռազմական դրությունը մնացել է զուտ քաղաքական երևույթ, և քանի որ կա պայմանավորվածություն, և այդ լույսի ներքո երկրում լարվածությունը թուլանում և թուլանում է, հիմա մենք առաջարկում ենք հանել այն»,-ասաց նա և նկատեց, որ հանգուցալուծումը շատ ուժերի համար լավ է,  շատ ուժերի համար վատն է, որոշների համար՝ միջանկյալ, բայց դրանից լավը չեն ունեցել:

«Սահմանափակումները, որոնք մտցված էին հավաքների, տեղաշարժի, զորահավաքի հետ կապված, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հանվել են: Այսինքն` մենակ ռազմական դրությունը մնացել է որպես ռազմական դրություն մեկ բանի համար, որ այստեղ անվստահության գործընթաց չսկսվի, հիմա սկսելը իմաստ ունի, թե չունի, դա էլ կքննարկենք, եթե հանեք, բայց եթե քաղաքական պայմանավորվածություն կա, եկեք հանենք, մեր բեռը չգցենք կառավարության վրա, ասենք՝ դուք որոշել, բա ինչի հիման վրա ենք մենք աշխատում»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ռազմական դրությունը հանելու վերաբերյալ բանակցություն չի վարել:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը  նշեց, որ նախագծին կողմ է:

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը