Ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նախարարությունից ասացին, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։
Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



